Սերգեյ Շոյգուն կմասնակցի Հյուսիսային Կորեայում կայանալիք ռազմական միջոցառմանը
Շոյգուն և ՌԴ պաշտպանության նախարարության պատվիրակությունը հուլիսի 25-27-ը կայցելեն Հյուսիսային Կորեա՝ մասնակցելու 1950-53 թվականների պատերազմում կորեացի ժողովրդի հաղթանակի 70-ամյակի տոնակատարություններին։ Այս մասին գրում է Ria.ru-ն:
ՌԴ Պաշտպանության նախարարությունն ընդգծել է, որ այցը կնպաստի ռուս-հյուսիսկորեական ռազմական կապերի ամրապնդմանը և երկու երկրի միջև համագործակցության զարգացման կարևոր փուլ կդառնա։