Ով և ինչու է հրաժարվել այդ քննարկումներից, չգիտեմ․ Փաշինյանը՝ նախկին նախագահների հետ հանդիպումների մասին
Ես ասել եմ, որ կաշկանդվածություն չունեմ։ Գիտեք, որ 2020թ․-ի պատերազմի ընթացքում նման նախաձեռնություն եղել է՝ Լեռնային Ղարաբաղի (Արցախի Հանրապետության- խմբ.) պաշտոնաթող նախագահների կողմից, և ես այդ նախաձեռնությունն ընդունել եմ։ Բայց հետագայում նրանք հրաժարվել են այդ նախաձեռնությունից, ավելի ճիշտ մասնակցությունից։ Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով նախկին նախագահների հետ իրավիճակը քննարկելու մասին։
Փաշինյանի խոսքով՝ ինքը չգիտի, թե ով և ինչու է հրաժարվել այդ քննարկումներից։
«Ես գիտեմ, որ ես ինքս այդ պատրաստակամությունն ունեցել եմ։ Եվ եթե նոր նախաձեռնություն լինի, ապա ես այդ նախաձեռնության նկատմամբ վերաբերմունք կարտահայտեմ»,- նշեց Փաշինյանը։