Եկեք արձանագրենք, որ 2020թ-ի պատերազմից հետո գրեթե հրաշքով փրկել ենք մեր պետությունն ու պետականությունը․ Փաշինյան
2020 թվականի պատերազմից հետո ինձ մեղադրանքներ են ուղղել, թե ինչու այդ ամենի մասին չեմ խոսել 2018-2019 թվականներին։ Հիմա որպես սեփական սխալներից դաս քաղած մարդ և նման պարտավորություններ ունեցող պաշտոնյա՝ հարկ եմ համարում ասել՝ եթե որևէ մեկն ասում է, որ Հայսատանը պետք է շարունակի կոնֆրոնտացիոն ռեժիմում ապրել առաջիկայում, ինքը, ըստ էության, Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունն ու պետականությունը դնում է կասկածի տակ։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։
«Ես չեմ ասում, որ նրանք դա ուզում են, բայց հետևանքը լինելու է դա։ Դրա մասին վկայում է մեր պատմական փորձը։ Եկեք արձանագրենք, որ 2020թ-ի պատերազմից հետո գրեթե հրաշքով փրրկել ենք մեր պետությունն ու պետականությունը։ Մենք էլ հարվածի տակ ենք դրել մեր պետությունն ու պետականությունը՝ ոչ էդ մտադրությամբ․ ոչ թե ուզելով ենք դա արել, այլ ընդհակառակը՝ շատ լավ մտադրություններով, կամ լեգիտիմ մտավախություններով։ Էսօր էլ նույն վիճակն է և մենք դա չպետք է անենք»,- ասաց Փաշինյանը։
Հայաստանը հակամարտության կոնֆրոնտացիոն ռեժիմում նշանակում է Հայաստանի ինքնիշխանությունը դատապարտել չգոյության։