ԼՂ-ն ՌԴ-ի կազմում ներառելու մասին քննարկում երբևէ չեմ ունեցել. Նիկոլ Փաշինյան
Ո՛չ, Հայաստանի Հանրապետությունը նման հարց չի քննարկում։ ՀՀ-ն քննարկում է Լեռնային Ղարաբաղի (խմբ. Արցախ) հայության սեփական տներում, սեփական երկրում, ծննդավայրում ապրելու հնարավարություններ ստեղծելու հարցը։ Այս մասին այսօր կայացած ասուլիսի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե Հայաստանը նախատեսո՞ւմ է արցախցիների վերաբնակեցման հարցը, եթե Ադրբեջանը նրանց բռնի կերպով տեղահանի:
Լրագրողի մեկ այլ հարցին, թե երբևէ չի՞ քննարկել Արցախը Ռուսաստանի կազմում ներառելու հարցը, Փաշինյանն ասաց․ «Ես երբևէ նման քննարկում չեմ ունեցել»։