Կներեք, ես 29.800 քառ․ կմ Հայաստանի վարչապետն եմ ու այդպիսին եղել եմ միշտ․ Նիկոլ Փաշինյան
Մարդիկ կան, որ ասում են` 29.800 քառ․ կմ տարածքով Հայաստանը մեզ հետաքրքիր չէ, սա շատ վտանգավոր խոսույթ է։ Անձամբ ինձ 29.800 քառ․ կմ ՀՀ տարածքային ամբողջականությունը ոչ միայն շատ հետաքրքիր է, այլև կներեք, ես 29.800 քառ․ կմ-ի վարչապետն եմ ու այդպիսին եղել եմ միշտ։ Այս մասին այսօր կայացած ասուլիսի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանի խոսքով՝ մենք շատ բաներ չենք ֆիքսել։
«Տարբեր ձևաչափերի քարտեզներ տպելով, հրատարակելով, քաջալերելով` մեզ թվացել է, թե պատմական առումով դրական բան ենք անում, իրականում մենք հայկական պետությունն ենք լղոզել անորոշության մեջ»,- ասաց Փաշինյանը։