Պեսկովը խոսել է Վագների ապստամբության մասին
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը անհեթեթություն է անվանել Վագներ մասնավոր ռազմական ընկերության և նրա հիմնադիր Եվգենի Պրիգոժինի ապստամբության փորձի ժամանակ Կրեմլի ենթադրյալ անգործության մասին լուրերը։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
Ավելի վաղ Washington Post-ը, հղում անելով հետախուզության որոշ անանուն աղբյուրների, գրել էր, որ անվտանգության ծառայությունները իբր նախազգուշացրել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին երկու-երեք օր առաջ Վագների կողմից հնարավոր ապստամբության նախապատրաստման մասին։
Կրեմլի խոսնակը նշել է, որ նման տեղեկություն տարածում են մարդիկ, ովքեր զրոյական տեղեկատվություն ունեն: