Հագվի գյուղում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունըԱրցախից տեղահանվածների համար կգործի բնակապահովման երկարաժամկետ վարձակալության նոր ծրագիր. այսօրվանից ուժի մեջ են մտնում մի շարք փոփոխություններՀայաստանը մեծապես կարևորում է Կանադայի հետ բարեկամական հարաբերությունների զարգացումը․ Փաշինյանի ուղերձը Կանադայի վարչապետինԾեծկռտուք․ 16-ամյա պատանիները հարվածներ են հասցրել ՌԴ քաղաքացուն և հափշտակել գումարՌուսական բանակը հրթիռակոծել է Զապորոժիեի, Խերսոնի և Խարկովի մարզերը. կան զոհեր և վիրավորներ«Նախնական զինպատրաստություն» առարկան փոխարինեցին «Անվտանգ կենսագործունեությամբ»․ «Հրապարակ»Արտահանման միֆն ու հայ գյուղացու համար ցավոտ իրականությունը. «Հրապարակ»25-օրյա վարժական հավաքների ժամկետը հնարավոր է 4-5 օրով կրճատել, սակայն իշխանությունը դա դիտարկում է որպես պատիժ և դեռևս չի գնում այդ քայլին․ ԱբրահամյանՁուկ մականունով հայտնի Դավիթ Առաքելյանը հեռանում ԱԺ-ից խոշոր կրիպտոարժույթներով և չգրանցված գույքի օտարմամբ. «Ժողովուրդ»Ծեծկռտուք` Էրեբունի ամրոց» ռեստորանի մոտ․ կա 5 վիրավորՌուսաստանը փակել է Լատվիայի, Ֆինլանդիայի և Էստոնիայի հետ մի քանի սահմանային անցակետեր«Ժողովուրդ». ՍԴ-ն այսօր կմտնի խորհրդակցական սենյակ․ ընտրությունների գործով որոշումը կհրապարակվի հուլիսի 4-ին«Ժողովուրդ». ՔՊ-ում Ռուբինյանի շուրջ կոնսենսուս է ձևավորվել․ իշխանությունը վերաձևավորում է ԱԺ ղեկավարությունըԷլեկտրաէներգիայի անջատումներ` Երևանի 2 վարչական շրջանում և 4 մարզում«Հրապարակ». Պաշտոնների բաշխումը ՔՊ-ում շարունակվում է«Հրապարակ». Դաչայից` շտաբ. Փաշինյանը շտապել է փրկել իրավիճակըԻսրայելին թիկունքով շրջվելը հղի է անկանխատեսելի հետևանքներով․ իրանագետՄոսկվայից Երևան երկու չվերթ է ուշացվել«Այս տեմպով կհասնենք «Մեզ պե՞տք է Հայաստանը» հարցին»․ Քրիստինե Վարդանյան2,5 ամիս Երևանի գերակշռող մասում ջրամատակարարումը կիրականացվի նոր գրաֆիկովՄեր երկիրը օտարերկրյա դավադրությունների հարթակ չէ. Սիրիայի նախագահԱնտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռՌուսաստանը կասեցնում է մարդկանց և բեռների անցումը եվրոպական սահմանների երկաթուղային անցակետերովԽոշոր ավտովթար՝ Արարատի մարզում․ 9 վիրավորներից 2-ը անչափահասներ են«Ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք զգալու-2»․ Շարմազանով«Ուժեղ Հայաստան»-ի հետախուզվող 3 թեկնածուներից 1-ը հայտնաբերվել է և կալանավորվելՄոսկվայի խոշոր օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվելԹուրքիան չի ընդունում Հայոց ցեղասպանության մեղադրանքները. ԷրդողանՍկիրան տեղեկություն է հայտնել Մխիթարյանի ապագայի վերաբերյալՄեծ Բրիտանիան ավելի քան 5 միլիարդ ֆունտ կհատկացնի զինված ուժերում անօդաչուների ներդրման համարԱնահիտ Մանասյանը և Էստոնիայի գլխավոր դատախազը քննարկել են համագործակցության ընդլայնումըՄոսկվայի համբերությունն անսահման չէ․ ինչ կինի, եթե «կարմիր գծերը» հատվեն․ ԶաքարյանՀայաստանն ու Էստոնիան քննարկել են վիզաների ազատականացման հարցերըԻրանը՝ Ռյուտեի հայտարարությունների մասին. Դրանք աջակցություն են ԱՄՆ-ի հնարավոր հարվածներինՀՀ ԱԳՆ-ում քննարկվել են «Հայաստան–Գերմանիա համագործակցությունն ու խաղաղության գործընթացը»Վրաստանի ՆԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակինՍևանում բախվել են բեռնատարն ու մեքենան, վերջինս բախվել է արգելապատնեշինՆիդեռլանդներում վտանգավոր նյութի արտահոսքի հետևանքով 14 մարդ է վիրավորվելԱրցախի նախկին ղեկավարների գործով պաշտպանները պահանջել են արդարացման դատավճիռՍյունիքում փրկարարները փրկել են վիրավոր անգղի, որը Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակ էՀունիսի վերջին հզոր ձնաբծեր ՀՀ-ում՝ 2800մ բարձության վրա. ՍուրենյանԱրմավիրի ավտոտնակներից մեկում այրվել է Chevrolet մակնիշի ավտոմեքենա«Պատերազմի չգոյությունը չի նշանակում խաղաղություն»․ Բագրատ Սրբազանի ուղերձըԾննդյան իրավունքով քաղաքացիությունը մնում է անփոփոխ ԱՄՆ-ում ծնված երեխաների համարՆերկայացվել են ԵԱՏՄ միասնական մաքսային տարանցման համակարգի զարգացման հեռանկարներըՊարույր Հովհաննիսյանը ՄԱԿ-ում ներկայացրել է Հայաստանի մոտեցումները խաղաղաշինության վերաբերյալԱդրբեջանն արգելել է մինչև 16 տարեկանների մուտքը սոցցանցերՀՀ-ն էներգիայի վերափոխման ինդեքսով 120 երկրների թվում 65-րդն է․ «Լույս» հիմնադրամի վերլուծությունըՔաղաքաշինության կոմիտեի աշխատակից ներկայացող կեղծ օգտահաշիվ է բացվել WhatsApp հավելվածումՄովսիսյանը նշել է, թե եվրոպական թոփ 5 լիգաներից, որ ակումբին կհամապատասխաներ Սպերցյանը
Հասարակություն

Հաշվապահ անձը, առցանց ֆինանսական գործառնությունների խեղաթյուրմամբ, պետությունից և բանկերից 338 մլն ՀՀ դրամ է հափշտակել

ՀՀ քննչական կոմիտեի Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

ՔԿ-ից հայտնում են, որ նախաքննությամբ իրականացված քննչական և վարութային մեծածավալ և անհրաժեշտ գործողությունների արդյունքում պարզվել են հափշտակության մեխանիզմը, տուժածների շրջանակը, ինչպես նաև՝ պատճառված վնասի չափը:

Քննությամբ հիմնավորվել է, որ Երևան քաղաքի 31-ամյա բնակիչը, լինելով մասնագիտությամբ հաշվապահ և տիրապետելով ՀՀ հարկային օրենսդրությանը, աշխատակցել է 2021 թվականի դեկտեմբերից գործունեությունը ժամանակավոր դադարեցված ՍՊ ընկերությանը և ունեցել է ՊԵԿ հարկային միասնական հաշվին, ինչպես նաև` ՍՊԸ-ի բանկային հաշվեհամարներին հասանելիություն։

Օգտվելով քարտային համակարգի կողմից քարտային գործարքների բնականոն ընթացքն ապահովող ծրագրային ապահովման վրիպակից՝ նա հայաստանյան բանկերից մեկի կողմից իր անվամբ թողարկված վիրտուալ բանկային քարտի հաշվին ունեցած ընդամենը 998.000 ՀՀ դրամ գումարը, առանց հարկային պարտավորություններ ունենալու, 29 անգամ փոխանցել է նշված ՍՊԸ-ի՝ իր տնօրինությամբ գործած ՊԵԿ հարկային միասնական հաշվին՝ օգտագործելով բանկերից մեկի վիրտուալ «Pos» տերմինալի ծրագրային ապահովումը: Արդյունքում՝ նշված ՍՊ ընկերության հարկային հաշվին գոյացրել է առանձնապես խոշոր չափերի՝ 25.320.000 ՀՀ դրամի հարկային գերավճար։ Հետագայում, տվյալ անձի դիմումի համաձայն, ՊԵԿ-ից նշված գումարը փոխանցվել է ՍՊ ընկերության բանկային հաշվեհամարներին, որը 31-ամյա անձը կանխիկացրել է և հափշտակել։

Բացի այդ, նույն անձը, 2020թ․ հունվարից մինչև նոյեմբեր ընկած ժամանակահատվածում ՀՀ-ում գրանցված տարբեր տնտեսվարող սուբյեկտներին հաշվապահական ծառայություններ մատուցելու ընթացքում, իրեն ավելացրել է մի շարք հարկ վճարողների էլեկտրոնային համակարգերում՝ որպես առցանց լիազոր։ Ապա, խեղաթյուրելով իրականությունը, նա հարկ վճարողների կողմից ներկայացված եկամտային հարկի, շահութահարկի, ավելացված արժեքի հարկի հաշվարկներում և ներմուծման հարկային հայտարարագրերում էլեկտրոնային եղանակով կատարել է ոչ հավաստի, իրականությանը չհամասպատասխանող ճշտումներ, որոնց արդյունքում այդ հարկ վճարողների մոտ առաջացել են գերավճարներ։

Գերավճարները ձևավորելուց հետո, հանդես գալով հարկ վճարողների անունից, առանց նրանց համաձայնության ու թույլտվության, ՀՀ ՊԵԿ է ներկայացրել գերավճարները հետ ստանալու էլեկտրոնային դիմումներ, որտեղ նշել է իր կամ իր հետ փոխկապակցված անձանց ու կազմակերպությունների բանկային հաշվեհամարներ։ Այս եղանակով վերը նշված ժամանակահատվածում թվով 56 հարկ վճարողների հաշվետվություններում կատարելով կեղծ ճշտումներ՝ ՀՀ ՊԵԿ միասնական հաշվից նա հափշտակել է Հայաստանի Հանրապետությանը պատկանող առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 313.082.031 ՀՀ դրամ գումար:

Նախաքննության ընթացքում Հայաստանի Հանրապետությունը և երկու բանկեր ճանաչվել են տուժող:

Ձեռք բերված փաստերի հիման վրա՝ 31-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 257-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով։ Նրա նկատմամբ որպես խափանման մջոց է կիրառվել կալանավորումը: Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությունը հաստատելու, դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել են հսկող դատախազին: