Ակնկալում ենք բանակցային գործընթացի շարունակություն, խաղաղության պայմանագրի ստորագրում․ ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ բանակցությունների արդյունքներով նշել է, որ անհրաժեշտ են քայլեր ձեռարկել՝ ի շահ Լեռնային Ղարաբաղի բնակչության․
«Հայկական կողմը հասկանում է Լեռնային Ղարաբաղի հայերին համոզելու անհրաժեշտությունը՝ հնարավորինս շուտ հանդիպել Ադրբեջանի ներկայացուցիչների հետ»,- ընդգծել է ՌԴ ԱԳ նախարարը․
Լավրովն ասել է, որ այսօր եռակողմ բանակցություններում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել սահմանազատման հարցերին․ «Մոսկվան ակնկալում է, որ Բաքվի և Երևանի միջև մեծ բանակցային գործընթացի գագաթնակետը կլինի հենց խաղաղության պայմանագրի ստորագրումը»,- նշել է Լավրովը։
ՌԴ ԱԳՆ-ն նաև հայտարարել է այս տարի Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հերթական գագաթնաժողովն անցկացնելու պլանների մասին։