Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-Նակալյան
Մամուլ

Ովքեր են լինելու շտաբի պետերը․ «Հրապարակ»

 «Հրապարակ» թերթը գրում է․

«Սեպտեմբերի 17-ին մայրաքաղաք Երևանը կընտրի իր 14-րդ քաղաքապետին: Թեպետ դեռ նախընտրական քարոզարշավի մեկնարկը չի տրվել, սակայն որոշ քաղաքական ուժեր արդեն իսկ սկսել են նախընտրական քարոզարշավը:

Օրինակ` իշխող թիմի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանն արդեն մի քանի ամիս է՝ զբաղված է նախընտրական քարոզարշավով: Բակային այցելություններ է իրականացնում, ծրագրեր հրապարակում, ավտոբուսներ բերում, մետրո սարքելու և այգիները նորոգելու խոստումներ տալիս:

Օգոստոսի 23-ից բոլոր հավակնորդները կմտնեն քարոզարշավի մեջ` բակային ելույթներով հանդես կգան, քաղաքը կհեղեղեն նախընտրական պաստառներով, սեր կխոստովանեն երևանցիներին, սրտաճմլիկ պատկերներ կբեմադրեն, անիրականանալի խոստումներ կտան: Իսկ Երևանը կշարունակի տառապել խցանումներից, օր-օրի ավելի վատ աշխատող հասարակական տրանսպորտից, կիսաքանդ մայթերից, սովետից մնացած վերելակներից, փոշուց ու կեղտից: Պաշտոնական քարոզարշավը կավարտվի սեպտեմբերի 15-ի գիշերը, 16-ին կհայտարարվի լռության օր, իսկ 17-ին կգնանք քվեարկության:

Ինչպես արդեն հայտնի է` ՔՊ-ի թեկնածուն Տիգրան Ավինյանն է, «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածուն` Մանե Թանդիլյանը, Սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցության և Եվրոպական կուսակցության քաղաքապետի թեկնածուն՝ սոցիոլոգ Կարեն Սարգսյանը, «Հանրապետություն» կուսակցության քաղաքապետի թեկնածուն՝ արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանը, Էդմոն Մարուքյանի ղեկավարած «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը կգլխավորի Դավիթ Խաժակյանը, Տիգրան Արզաքանցյանի «Ուժը հայրենյաց» կուսակցությունից, որպես Երևանի քաղաքապետի թեկնածու, հանդես կգա իրավաբան Նելլի Հարությունյանը: «Միացյալ Հայաստան» կուսակցությունը կմասնակցի ավագանու ընտրություններին, և նախընտրական ցուցակը կգլխավորի կուսակցության նախագահ Երվանդ Թարվերդյանը։ Քաղաքապետի թեկնածուների մեջ է նաև Կենտրոնի նախկին թաղապետ Վիկտոր Մնացականյանը։ Նա առաջադրվելու է «Հաղթանակ» կուսակցության ցուցակով:

Որքան էլ զարմանալի թվա, Հայաստանի արմատական ընդդիմությունը` 2021 թվականին իշխանություններին ջախջախելու խոստումներով հանդես եկած «Հայաստան» դաշինքը դեռևս որևէ հստակ որոշում չունի: Այս դաշինքի ներկայացուցիչ Անդրանիկ Թևանյանն առաջադրվելու է «Համախմբում» կուսակցության անունից: «Պատիվ ունեմ» խմբակցությունը ևս պասիվ է, գոնե առ այս պահը որևէ բան չի հայտարարել, ինչպես չի հայտարարել նաև ՀՅԴ-ն: Իսկ ընտրություններին մնացել են հաշված օրեր` մեկ ամսից էլ քիչ:

Երևանի քաղաքապետի ընտրություններին ընդառաջ մենք փորձեցինք պարզել, թե ընտրություններին մասնակցող ուժերն ունե՞ն արդյոք նախընտրելի շտաբների ղեկավարներ, թե՞ ոչ:

Ավելի վաղ մենք գրել էինք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբը Երևանի ավագանու սպասվող ընտրություններում կղեկավարի ԱԻ նախկին նախարար Արմեն Փամբուխչյանը:

«Ապրելու երկիր» կուսակցությունից մեզ հետ զրույցում նշեցին, որ արդեն վաղուց որոշված է, որ կուսակցության նախընտրական շտաբը ղեկավարելու է Մեսրոպ Առաքելյանը:

«Լուսավոր Հայաստանից» Դավիթ Խաժակյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ունեն նախընտրելի թեկնածու, սակայն դեռևս հստակ չէ, ուստի անուն դեռ չի ուզում տալ: Մենք հետաքրքրվեցինք, թե Գևորգ Գորգիսյա՞նն է իրենց նախընտրելի շտաբի պետը, Խաժակյանը նշեց, որ հարցին պատասխանել դեռևս չի կարող:

«Հանրապետություն» կուսակցությունից Արտակ Զեյնալյանը մեզ հետ զրույցում նշեց, որ կուսակցության նախընտրական շտաբը Երևանի ընտրություններում ղեկավարելու է սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը` Արամ Սարգսյանը:

«Միացյալ Հայաստան» կուսակցությունից Երվանդ Թարվերդյանը նշեց, որ, ամենայն հավանականությամբ, իրենց նախընտրական շտաբը ղեկավարելու է Հովհաննես Հայրապետյանը: Սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցության և Եվրոպական կուսակցության քաղաքապետի թեկնածու, սոցիոլոգ Կարեն Սարգսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ինքն ունի նախընտրելի թեկնածու, սակայն այդ թեկնածուի անունը տալ չի կարող, որովհետև դեռևս Սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցության հետ այդ մասին զրույց չի ունեցել։ «Դեռևս չկա հստակ որոշում այդ մասով»,- նշեց նա:

«Հաղթանակ» կուսակցության ցուցակով հանդես եկող Վիկտոր Մնացականյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ հնացած է համարում «նախընտրական շտաբ» հասկացությունը։ «Մենք որոշել ենք, որ ոչ թե շտաբ է լինելու, այլ նախընտրական կամպանիա, իսկ այդ կամպանիան ունենալու է մենեջեր, սակայն առայժմ չեմ կարող ասել նրա անունը»,- նշեց նա:

«Ուժը հայրենյաց» կուսակցությունն էլ Արզաքանցյանին հատուկ օրիգինալությամբ տարբերվեց իր պատասխանով, նշեց, որ նման կարևոր հարցերին պատասխանում են միմիայն գրավոր եղանակով»։