Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-Նակալյան
Մամուլ

Ադրբեջանցի զինվորները հայհոյում են, կրակում մեր ուղղությամբ, մենք էլ պատասխանում ենք․ Խնածախ վարչական շրջանի ղեկավար «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ 

«Այս հունվարից սկսած՝ 15 ընտանիք է գյուղը լքել, պատճառն աշխատանքի բացակայությունն է՝ մեզ հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի Տեղ համայնքի Խնածախ վարչական շրջանի ղեկավար Սեյրան Միրզոյանը։ Մինչև 44-օրյա պատերազմը գյուղի բնակիչներն իրենց ապրուստը հոգում էին անասնապահությամբ, սակայն 44-օրյայից հետո, երբ հայկական զորքերը հետ քաշվեցին իրենց դիրքերից, ադրբեջանցիները հայտնվեցին գյուղի տներից 100-200 մետր հեռավորության վրա։

Գյուղն էլ կորցրեց իր արոտավայրերը, ինչը լուրջ խնդրի առաջ կանգնեցրեց գյուղացիներին։

«Արոտավայրեր իմ վարչական տարածքը չունի, մարդիկ ձմռանը չեն կարողանում խոտ առնել, որովհետև իրենց վաճառած կաթի արժեքին տուկի գինը չի համապատասխանում։ Կաթի լիտրը 130 դրամ է, դրա համար մարդիկ այսօր հաշվարկել են, որ իրենց ձեռք չի տալիս»,- ասաց Միրզոյանը։

Պատերազմից հետո գյուղի անասնաքանակը կրճատվել է ուղիղ 50 տոկոսով։ Հիմա էլ գյուղացիներից շատերը փորձում են վաճառել խոշոր եղջերավոր անասունները, սակայն գնորդ չկա՝ օրական 15-20 լիտր կաթ տվող կովի համար 300-350 հազար դրամ վճարող էլ չկա։ Խնածախը չնայած գազիֆիկացված է, սակայն գյուղի բնակիչների սոցիալական վիճակը թույլ չի տվել գազ ունենալ, ընդամենը մի քանի տուն կա, որ կարողացել է իրեն այդ հաճույքը թույլ տալ։ Ձմռան ցուրտը լուրջ խնդիր է դարձել խնածախցիների համար․ ստիպված են եղել իրենց բակերի, այգիների ծառերը կտրել՝ ձմռանը ցրտից չսառչելու համար։ Եկող ձմեռը գյուղի բնակիչների համար իսկական արհավիրք է դառնալու։

«Գյուղը 100 տոկոսանոց վառելափայտի խնդիր ունի, մարդիկ իրենց բախչեքը, ինչ ունեն-չունեն՝ կտրված, վառված է, էլ պահուստային ոչ մի բան չունենք։ Այս պահի դրությամբ՝ բնակիչների հետ շփման ժամանակ նշում են, որ մնալու հնարավորություն չունեն»,- ասաց Միրզոյանը։

Դաշտավարությունը չնչին տոկոս է կազմում, ու հատկապես այս տարվա անբարենպաստ եղանակի պատճառով հացահատիկի բերքի կեսը փչացել է։ Կառավարությունից սուբսիդիա են տրամադրել գյուղի բնակիչներին, եթե բնակիչն իր սերմացու ցորենն է մշակել իր հողում, հեկտարի դիմաց պետությունը վճարել է 70 հազար ՀՀ դրամ, իսկ եթե ցորենը գնել են, ապա կգ-ն՝ 120 դրամ։

«Մարդիկ այս տարի անցած տարվա համեմատ երկու անգամ ավելի են մշակել, բայց անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով բերքը քիչ է լինելու։ Պատկերացրեք՝ վիճակն այնքան է վատացել, որ բազմազավակ ընտանիքներն են արդեն դուրս գալիս»,- շեշտում է Խնածախի ղեկավարը։

Մեր հարցին, թե գյուղը լքող խնածախցիները որտեղ են հաստատվում, Միրզոյանը նշեց, որ հիմնականում նախընտրում են Մասիսի, Աբովյանի գյուղերը, Աշտարակի, մի տեղ աշխատանք են գտնում ու հիմնավորվում։ «Գյուղն արդեն դատարկվում է։ Անցած տարի 155 տուն կար գյուղում, այս պահին 130-քանիսն է, ու ինձ տեղեկացրած ընտանիքներից, եթե տվյալները ճիշտ են, մինչև ձմեռը մի տասը ընտանիք էլ կհեռանա գյուղից։ Մարդիկ ասում են ու գնում»,- ասաց Սեյրան Միրզոյանը։

Իրավիճակը՝ առանց խախտումների, դեռևս պահպանվում է, իսկ թշնամու զինվորականների կողմից սադրանքներ անընդհատ լինում են։ Մարդիկ կան, ովքեր արդեն սովորել են դրանց՝ շարունակում են ապրել։

«Հայհոյանքները՝ մերոնց ուղղված, ամեն օր էլ լինում են, մենք էլ իրենց ենք պատասխանում։ Ավելի լուրջ սադրանքներ էլ են լինում, նայած իրենց օրվա տրամադրությանը։ Կա օր, որ լուրջ անշնորհքություններ են թույլ տալիս, կա օր՝ որ ավելի անլուրջ։ Մարդկանց, անասնապահին, սահմանապահին հայհոյելու, նրանց ուղղությամբ կրակելու՝ լինում են նման բաներ, դա արդեն սովորական է դարձել։ Ովքեր լուրջ վախեցող են, արդեն վաղուց գնացել են։ Հավատացած եղեք, որ դրանց սալդատի անշնորհքությունից վախեցող չունենք, բայց իրենք են վախեցած` փորձում են մարդկանց իրենց անշնորհքություններով հունից հանել, անընդհատ հրահրել։ Պատկերացրեք՝ իրենք հրահրում են, որ դու պատասխանես, քո պատասխանը նկարահանում են ու ուղարկում իրենց ղեկավարությանը։ Այ, էդ կարգի անշնորհքներ են»,- ասաց Միրզոյանը։

Մեր զրույցի վերջում Խնածախի վարչական ղեկավարը նշեց, որ ինքը Խնածախում է ծնվել, մեծացել, իր ժողովրդի կողքին է ու մինչև մեռնելը գյուղում է լինելու․ «Ես խնածախցի եմ, ապրում եմ իմ գյուղում, իմ ժողովրդի հետ, իմ ժողովրդի ցավն իմն է, մնացածն ինձ չի հետաքրքրում»»: