ԵՄ հինգ անդամ երկրներ խնդրում են երկարաձգել ուկրաինական հացահատիկի չորս տեսակների ներմուծումը
Եվրամիության խորհուրդը պաշտոնապես հաստատում է, որ ԵՄ հինգ անդամ երկրներ, որոնք սահմանակից են Ուկրաինային, խնդրում են երկարաձգել ուկրաինական հացահատիկի չորս տեսակների ներմուծման ներկայիս արգելքը սեպտեմբերի 15-ից նախատեսված ժամկետից հետո:
Այս մասին գրում է CNN-ը:
Լեհաստանը, Հունգարիան, Բուլղարիան, Սլովակիան և Ռումինիան ցանկանում են, որ ԵՄ-ի կողմից ուկրաինական ցորենի, եգիպտացորենի և արևածաղկի ձեթի ներմուծման ժամանակավոր արգելքը երկարաձգվի մինչև տարեվերջ, հայտարարել է Իսպանիայի գյուղատնտեսության նախարար Լուիս Պլանաս Պուչադեսը Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում։