Մենք մեզ իրավունք ենք վերապահում կոշտ պատասխան միջոցներ ձեռնարկելու. Զախարովա
Ռուսաստանը իրեն իրավունք է վերապահում կոշտ պատասխան տալու՝ կապված Ղրիմի և Մոսկվայի վրա Ուկրաինայի հարձակումների հետ։
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արտաքին քաղաքականության ակտուալ հարցերի վերաբերյալ ավանդական ճեպազրույցում։
«Մենք մեզ իրավունք ենք վերապահում կոշտ պատասխան միջոցներ ձեռնարկելու»,- ասել է դիվանագետը՝ մեկնաբանելով Կիևի ահաբեկչական հարձակումները ռուսական քաղաքացիական օբյեկտների վրա։