Կարևոր է, որ ԿԽՄԿ-ն կարողանա ազատ գործել. Տոյվո Կլաարը՝ Քաշաթաղի միջանցքի արգելափակման մասին
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հսկայական աշխատանք է կատարում «տեղում» տիրող շատ դժվարին հանգամանքներում: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:
«Կարևոր է, որ նրանք կարողանան ազատ գործել։ ԵՄ-ն լրջորեն է վերաբերվում նրանց զգուշացումներին»,- գրել է Կլաարը։