Ցին Գանգի հրաժարականը կարող է վնասել Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի վարկանիշը
Չինաստանի նախկին արտգործնախարար Ցին Գանգի հրաժարականը կարող է վնասել Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի վարկանիշին։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։
Ըստ հոդվածում մեջբերված Ասիայի հասարակության քաղաքականության ինստիտուտի միջազգային անվտանգության և դիվանագիտության փոխնախագահ Դենիել Ռասելի, Ցին Գանգի վարկանիշի անկումը նույնքան անսպասելի և հանկարծակի էր, որքան նրա վերելքը:
«Քանի որ երկու քայլերն էլ վերագրվում են Չինաստանի առաջնորդին, այս դրվագը կընկալվի որպես թերացում»,- ասել է փորձագետը։
Գործակալության տվյալներով՝ դեռևս հարցեր են մնում դիվանագետի պաշտոնանկության պատճառի և քաղաքականություն վերադառնալու մասին։ Այս հրաժարականը կարող է իջեցնել Սի Ցզինպինի վարկանիշը, քանի որ հենց նա է 2022 թվականին որոշել 57-ամյա Ցին Գանգին նշանակել արտաքին գործերի նախարարի պաշտոնում։