Ինչպե՞ս եք պատկերացնում երկրի ղեկավար, որին հարց են տալիս, որ եթե քո հայրենակիցներին սկսեն մորթել, ի՞նչ ես անելու, պատասխանում է՝ ոչինչ․ Մամիջանյան
Պատերազմ չի ուզում ոչ ոք։ Փորձել ներկայացնել մեր պահանջները, մեր արժանապատիվ գոյության պահանջները՝ որպես պատերազմի քարոզ, սովորական սրիկայություն է։ Բայց ինչպե՞ս եք պատկերացնում երկրի ղեկավար, որին հարց են տալիս, որ եթե քո հայրենակիցներին սկսեն մորթել, ի՞նչ ես անելու, պատասխանում է՝ ոչինչ։ Այնտեղ կա պաշտպանության բանակ։ Դա է երեկ ասել Փաշինյանը։ Այս մասին այսօր կայացած ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Նրա խոսքով՝ երեկ Փաշինյանը կանաչ լույս է վառել Ադրբեջանին՝ Արցախի նկատմամբ հերթական ագրեսիան իրականացնելու համար։
«Հիշեցնեմ մեր բոլոր այն քաղաքացիներին, որոնք այդ մոլորությանը տրվում են ու սկսում առանձին-առանձին քննարկել ՀՀ-ի և Արցախի անվտանգությունը։ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի՝ վերջին շրջանում իրականացրած ագրեսիաների ճնշող մեծամասնությունն իրականացվել է Փաշինյանի կողմից հանձնված հայկական տարածքներից»,- նշեց Մամիջանյանը։