Լիսաբոնյան և Մադրիդյան գործընթացների միջև հավասարության նշան դնելը նույնն է, ինչ մեկ մեշոկ կարտոֆիլը համեմատել ՔՊ-ի հետ․ Հայկ Մամիջանյան
Փաշինյանի կողմից մի նոր տերմին է կիրառվում՝ ռեգիոնալացում։ Նա երկար քննարկում է, թե մենք Ամերիկայի և Ռուսաստանի արանքում չենք, այլ մենք Վրաստանի, Իրանի, Թուրքիայի, Ադրբեջանի արանքում ենք։ Այդ ամենը հրաշալի կլիներ, եթե չլիներ մի պարզ փաստ՝ եթե այդքան ռեգիոնալ տղա ես, ապա ինչո՞ւ էին 44-օրյա պատերազմի ժամանակ ՀՀ-ի համար փակ Վրաստանի և Իրանի օդային տարածքները։ Այդպիսի բան չի եղել երբեք՝ ո՛չ արցախյան առաջին, ո՛չ երկրորդ պատերազմների ժամանակ։ Այս մասին այսօր կայացած ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Նրա խոսքով՝ Փաշինյանն անգամ հավասարության նշան դրեց Լիսաբոնյան և Մադրիդյան գործընթացների միջև։
«Այդ երկու գործընթացները համեմատելը նույնն է, ինչ մեկ մեշոկ կարտոֆիլը համեմատել ՔՊ-ի հետ։ Որովհետև, երբ Ադրբեջանից ռազմատենչ հայտարարություններ են լինում ո՛չ ՔՊ-ն, ո՛չ մի մեշոկ կարտոֆիլը ոչ մի կերպ չեն պատասխանում։ Հետևաբար, դրանք նույնն են»,-նշեց Հայկ Մամիջանյանը։