Ինչպե՞ս կարող են տեղի ունենալ ուղիղ բանակցություններ Բաքվի և Ստեփանակերտի միջև, եթե կոչ անողը ճանաչել է Արցախն Ադրբեջանի կազմ․ Մամիջանյան
Փաշինյանը երեկ ևս մեկ անգամ խոսեց Բաքու-Ստեփանակերտ ուղիղ բանակցությունների մասին։ Հայաստանի Հանրապետության այս պահի կառավարիչները հայտարարել են, որ Արցախը ճանաչում են Ադրբեջանի մաս, ուստի ցանկացած կոչ՝ Բաքվի և Ստեփանակերտի միջև ուղիղ բանակցությունների վերաբերյալ, ենթադրում է վերդիկալ տրամաբանությամբ բանակցությունների նստելու կոչ․ այն, ինչի մասին Բաքուն միշտ երազել է։ Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Նա փորձեց այլ կերպ ձևակերպել իր ասածը՝ նշելով․ «Արցախն ասում է, որ բլոկադայի մեջ ենք, երեխաներ են մահանում, հաց չունենք, իսկ պաշտոնական Երևանն ասում է՝ «Գնացեք դա Բաքվին ասեք»։ Սա այլ կերպ մեկնաբանել պարզապես հնարավոր չէ։ Ինչպե՞ս կարող են տեղի ունենալ ուղիղ բանակցություններ Բաքվի և Ստեփանակերտի միջև, եթե կոչ անողը ճանաչել է Արցախը Ադրբեջանի կազմ»։