Փաշինյանը կես տարի շարունակ մեր տղերքին տանջել է Բաքվի բանտերում միայն նրա համար, որ մի երկու ավել լայք, ձայն հավաքի ընտրությունների ժամանակ․ Մամիջանյան
Ինչու նոյեմբերի 9-ով նախատեսված Հայաստանի բոլոր պարտավորությունները Փաշինյանն իրականացրել է ափալ-թափալ և որևէ լծակ մեր երկրի համար չի թողել, մասնավորապես, գերիների հետ կապված։ Այս մասին այսօր կայացած ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Նրա խոսքով՝ Փաշինյանն առանց որևէ գարանտիայի երկու մարդասպանի է փոխանցել։ Հանդգնել է խոսել նաև ականապատ տարածքների քարտեզների մասին։
«Ականապատ տարածքների քարտեզներն Ադրբեջանը պահանջում էր նոյեմբերի 9-ից սկսած։ Նորից հիշեցնեմ, որ Փաշինյանն այդ քարտեզները տվեց կես տարի հետո։ Հիմա չենք քննարկում՝ ճիշտ էր, սխալ էր, որովհետև դրանց փոխանակման ընթացքում գերիներ փոխանցվեցին, որոնցից ամեն մեկը մի տան ճրագ է։ Բայց ինչո՞ւ ես կես տարի պահել։ Ես պատասխանեմ՝ ինչու։ Որովհետև նա դա պետք է աներ ընտրություններից երկու շաբաթ առաջ։ Փաշինյանը կես տարի շարունակ մեր տղերքին տանջել է Բաքվի բանտերում միայն նրա համար, որ մի երկու ավել լայք, ձայն հավաքի՝ 2021-ի արտահերթ ընտրությունների ժամանակ»,- նշեց Մամիջանյանը: