Պարզեցի՞ր՝ ուզում են Ադրբեջանն ու Թուրքիան մեզ ցեղասպանե՞լ, թե՞ չէ․ Մամիջանյանը՝ Փաշինյանին
Փաշինյանը չէր, որ մի տարի առաջ ասում էր՝ «Ես դեռ պիտի պարզեմ՝ Ադրբեջանն ու Թուրքիան ուզո՞ւմ են ցեղասպանել հայերին, թե՞ ոչ։ Պարզեցի՞ր։ Քանի՞ օր է՝ Արցախը բլոկադայի մեջ է։ Պարզեցի՞ր՝ ուզում են ցեղասպանե՞լ, թե՞ չէ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հարց հղելով Նիկոլ Փաշինյանին ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։
Նրա խոսքով՝ Փաշինյանին չի հետաքրքրում մարդկանց կյանքը, ավելին՝ իրեն ընտրողների կյանքն էլ չի հիշում։
«ՔՊ-ական երեսփոխաններ, ձեր կյանքերն էլ նրան չի հետաքրքրում։ Նրան իր կյանքն ու իշխանությունն է հետաքրքրում»,- նշեց Մամիջանյանը։