Վստահ ենք, որ ստեփանավանցին իր քվեով ցույց կտա, որ այսպիսի տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման․ «Ուժեղ Հայաստան» Ադրբեջանի «նախապայմանը» բավարարելու համար Նիկոլը նույնիսկ պատրաստ է խորհրդարանական արտահերթ ընտրությունների գնալ, վստահ եմ, որ դա էլ է Ադրբեջանի «նախապայմանը». Մելիք-ՇահնազարյանԱրտաշատի խճուղում 43-ամյա վարորդը «Toyota»-ով վրшերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով հատող՝ ազգությամբ հնդիկ հետիոտնիԵթե նախորդիվ Փաշինյանը քաղաքական մրցակցությունը կառուցում էր «խաղաղություն կամ պատերազմ» կեղծ երկընտրանքի վրա, ապա առաջիկայում դրան ավելանալու է նոր՝ «անկախություն կամ ՌԴ-ի վերահսկողություն»-ը. ՍուրենյանցՔՊ-ն չի գնալու արտահերթ ընտրությունների. սա հոգեբանական ու տեղեկատվական պատերшզմի ձև է, որի նպատակն է հայ հանրության մեջ հերթական անգամ սերմանել վախ, տագնապ. ՀայրապետյանՀայ և թուրք լրագրողները ծանոթանում են երկկողմ տնտեսական հարաբերությունների կարգավորման հեռանկարներիImID համակարգում 2026 թ. հոկտեմբերի 23-ին նկատվում են որոշակի դանդաղումներ. ՊԵԿԵրևանում «Hyundai» ավտոբուսը կnղաշրջվել է․ 11 վիրավnրները օտարերկրացիներ են«Սևան» ՔԿՀ բերված հեռուստացույցի միջից հայտնաբերվել են թաքցված բջջային հեռախոսներԹՐԻՓՓ նախագիծը հոկտեմբերի 27-ին կներկայացվի ԱԺ լիագումար նիստում ԼԳԲՏ համայնքն իր գործուն աջակցությունն է ցուցաբերում Աննա Հակոբյանի նախաձեռնությանը․ «Հրապարակ»Տեղումներ չեն լինի
COP17․ միլիոններ՝ հյուրասիրությանը, զրո երաշխիք՝ բնությանը
Փարիզի քաղաքապետարանի ներկայացուցիչներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիրՌուսաստանն ու Ուկրաինան կարող են պայմանավորվածության հասնել. ՊուտինՄԻՊ աշխատակազմում քննարկվել են հատուկ դպրոցների գործունեությանն առնչվող հարցերԽոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ պայքարում են վիրավորների կյանքի համարՀայաստանը փաստացի արդեն ինքնուրույն դուրս է եկել ՀԱՊԿ-ից. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՎթարների պատճառով մի քանի հասցեներում ջուր չի լինի«Սրբազան պայքարի» գործով դատավարությունը վերածվել է անվերջության պրոցեսի, որտեղ յուրաքանչյուր դատական նիստում իշխանության մի նոր փուչիկ է պայթում. Աբրահամյան
Ստեփան Ասատրյանին և Արամայիս Թախմազյանին կարգալույծ հռչակելու հարցը համարվել է եկեղեցու ներքին գործը և վարույթները կարճվել են
Արթիկում 10 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել. «Հրապարակ»Հայկ Սարգսյանի պահվածքը սկսել է տարօրինակ թվալ. «Իրավունք»ՔՊ-ական Հռիփսիմե Գրիգորյանն ԱԺ-ում ստանձնել էր Արարատ Միրզոյանի պաշտպանի դերը․ որն էր մոտիվացիան․ «Ժողովուրդ»Բերդի բնակիչները տուգանվել են 750 հազարական դրամով. «Հրապարակ»Ճնշում են բոլոր կողմերից. Փաշինյանը հանրաքվեի է նախապատրաստվում. «Հրապարակ» Վարդանյանին դատում են Ալիեւը և համայնքապետը. «Հրապարակ»
Դատարանները հաստատել են` Հայ Առաքելական Եկեղեցու ներքին կյանքը պաշտպանված է պետական միջամտությունից
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցով որոշումը կհրապարակվի ժամը 17:30-ինԱյսօր Երևանի 4 վարչական շրջաններում և 7 մարզերում մինչև ժամը 17:00-ը լույս չի լինի
Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց երկու ամիս ժամկետով
Մենք պատրաստ ենք արտահերթ ընտրությունների․ միա՛յն օրն ասեք
Տեսանյութում երևացող իրադարձությունները առնչություն չունեն ընտրակաշառք տալու հանցակազմի հետ
Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում. «Հրապարակ»․ Տիբեթում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով կան տասնյակ զոհեր և վիրավորներՍրբազանները «զադնի են» դրել. «Իրավունք»Հանձնարարական է իջեցվել․ «Հրապարակ»Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ «Ժողովուրդ»Եթե ուզում է գնալ արտահերթի, մենք ցանկացած զարգացման պատրաստ ենք. «Հրապարակ»Քիմին հիշել է, Հայաստանը՝ դեռ ոչ. «Իրավունք»ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ Վ. Վարդանյանը սպասվածից քիչ ձայներ է հավաքել․ «Ժողովուրդ»Ինչպես է Փաշինյանը ժրաջանորեն փայլեցնում իր կոշիկները (տեսանյութ)Հութիները հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր ՌիադինԱրևմուտքից գրանտ ստացողները սկսել են քննադատել․ «Հրապարակ»Ագարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՄաթևոսյանը կարևորել է COP17-ի ուղերձները միջազգային լսարանին հասցնելըՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԵրևանում քննարկվել են բնապահպանական վեճերի կանխարգելման և լուծման մեխանիզմներըԵԼ․ Արարատ-Արմենիան խոշոր հաշվով զիջեց ԱլկմարինԱմուլսարը գտնվում է ՀՀ-ի ջրերի սրտում, որոնք հայտնվելու են երկարաժամկետ աղտոտման վտանգի տակ․ ՀԲՃ
Քաղաքականություն

Դավիթ Տոնոյանը ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին կգնա ՔԿՀ վարչակազմի 1 ներկայացուցչի ուղեկցությամբ

ՀՀ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի պաշտպանական խումբը հայտարարություն է տարածել․

«Հակակոռուպցիոն դատարանը՝ նախագահությամբ դատավոր Վահե Դոլմազյանի, բավարարել է պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի կողմից ներկայացված միջնորդությունը իրեն ՀՀ ԱԺ «2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված 44-օրյա ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով» ստեղծված քննիչ հանձնաժողովի նիստին մասնակցելուն թույլատրելու վերաբերյալ։

Դատարանը թույլատրել է Քննիչ հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով 2 օր՝ առավոտյան ժամը 9:30-ից մինչև հանձնաժողովի աշխատանքի ավարտը, Դավիթ Տոնոյանի մեկնումը մինչև ԱԺ հսկիչ-անցագրային կետ, ապա ԱԺ հսկիչ-անցագրային կետից մինչև ՔԿՀ իրականացնել ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ վարչակազմի 1 ներկայացուցչի ուղեկցությամբ` առանց ձեռնաշղթաների:

Քննիչ հանձնաժողովին Դավիթ Տոնոյանի մասնակցությունը նախատեսված է սույն թվականի օգոստոսի 1-ին և 2-ին։

Ավելի վաղ՝ Քննիչ հանձնաժողովում Նիկոլ Փաշինյանի հրապարակային ելույթից հետո, Դավիթ Տոնոյանը հանդես էր եկել հայտարարությամբ՝ հայտնելով քննիչ հանձնաժողով ներկայանալու և նույն՝ բաց ու հրապարակային եղանակով բացատրություններ տալու, ինչպես նաև անհրաժեշտությունն առաջանալու դեպքում պատերազմի ընթացքի վերաբերյալ քաղաքական զգայություն ունեցող և դասակարգված տեղեկատվության վերաբերյալ Քննիչ հանձնաժողովի անդամների հարցադրումներին փակ նիստում պատասխանելու պատրաստակամության մասին: Դավիթ Տոնոյանի կողմից իր մասնակցությամբ Քննիչ հանձնաժողովի նիստը բաց և հրապարակային անցկացնելու պահանջը պայմանավորված է արդեն հայտնի դարձած հանգամանքների վերաբերյալ հասարակությանը ճշմարտացի տեղեկություններ հաղորդելու, ինչպես նաև հետագայում նրա կողմից հաղորդված փաստերը այլոց կողմից խեղաթյուրելու հնարավորությունը բացառելու անհրաժեշտությամբ։

Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին անհիմն, առանց որևէ ապացույցի մեղսագրվում է 01․08․2003թ․ ուժի մեջ մտած Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարքի կատարում, որը Դավիթ Տոնոյանը չի ընդունում։ Նշված քրեական գործով Դավիթ Տոնոյանն արդեն 1 տարի 10 ամիս կրում է ապօրինի կալանք, որը զուրկ է իրավական հիմքից և ունի բացառապես պատժիչ բնույթ»։