Ընդամենը 4 րոպե Լա լիգայում. Էնդրիկը ձմռանը կարող է հեռանալ ՌեալիցԷքզիթփոլ․ Լատվիայի վարչապետի կուսակցությունը 35,6 տոկոսով վստահորեն առաջատարն է ընտրություններումՆանթաքեթի ափերի մոտ անհետացել է բժշկական ինքնաթիռ, որում վեց մարդ կարՎրաստանում ձերբակալել են 80 մարդու՝ «գողական աշխարհի» հետ ունեցած կապի գործովՀասրաթյան․ Վտանգավոր է, երբ պետական գործիչը «սիրահարվում է» իր հորինած պատմական առաքելությանըՄեդվեդև․ Որոշ պետություններ փորձում են պառակտել Հարավային Կովկասի երկրներըԱրցախը մեր «վզին գցած պարան» չէր, այլ՝ փրկօղակԽաչատուրյան․ Կառավարության անդամի պաշտոնը մեծ պատիվ է, բայց նաև ծանր պարտավորություն«Խաչը՝ որպես սիրո նշան, զանգերը՝ որպես աղոթքի կանչ». Տեր ՌուբենՌԴ ՊՆ․ 12 ժամում ոչնչացվել է 244 անօդաչու թռչող սարք«Բաքուն մեծացնում է քաղաքական ճնշումը»․ Սուրեն ՍուրենյանցԱվտովթար Կոտայքի մարզում․ կա վիրավորՉկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում․ ՇարմազանովԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքՍուրեն Պապիկյանը երդվել է ծառայել հանրային և պետական շահինԻնտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակԹուրքիայում բենզալցակայանում պայթյուններ են տեղի ունեցել․ կա ծանր վիրավորԽուլիգանություն կատարած երիտասարդը ձերբակալվել էԻրանն ու ՀՀ-ն քննարկել են սահմանային խոչընդոտների վերացումն ու տարանցման ավելացումըՇաքին պետք է ներառել սահմանամերձ բնակավայրերի ցանկում․ ԱռաքելյանԻրանում մահապատժի են ենթարկել Սիավուշ ՋամշիդիինԹեմատիկ ուխտերթ․ Ուխտի Սուրբ ՊատարագԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունը«Աղոթքի նախաճա՞շ», թե՞ Հայաստանի հոգևոր անվտանգության ոչնչացման խրախճանք. ԶուրաբյանԳերմանիայի նախագահը հայտարարել է երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգի մասինԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է ուղարկում ավիակիրների ու 10 հազար ծովային հետևակայինիԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԲուրյաթիայում գնդակահարել են 331 արջի մարդկանց համար վտանգի մասին հաղորդումներից հետոԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներում․ «Սպուտնիկ Արմենիա»Խոշոր ավտովթար է տեղի ունեցել, վիրավոր կա«Սրբությունն ու ճշմարտությունը՝ անմահ են». Տեր ՄուշեՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄոլդովայի տարածքում երեք հրթիռ և երկու անօդաչու թռչող սարք է պայթելՊԵԿ աշխատակիցները պարգևատրվել ենԹբիլիսիում կբացվի «Երվանդ Քոչար. բազմաչափ հանճարը» բացառիկ ցուցահանդեսը«Մհերս գնաց, ու իմ թիկունքը բաց մնաց». Մհեր Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին, տուն «վերադարձել»... 56 օր անցԵրևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանի երկու քաղաքացու մեղադրանք է առաջադրվել Մանչեսթերում ահաբեկչություն նախապատրաստելու համարԳեղարքունիքի մի շարք համայնքներում երկար ժամանակ ջուր չի լինիՍաուդյան Արաբիան հութիների դեմ գործողություն է նախապատրաստումԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԳանձասարի դեպքում Ադրբեջանի գործելակերպը դիտարկելի է որպես մշակութային ժառանգության քաղաքական գործիքավորումԻ՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը
Շաքիում հայտնված ադրբեջшնgի զինծառայողի իրատեսական պատիժը 15-25 տարի ազատազրկումն է կամ ցմաh ազատազրկումը. իրավաբան
Մարզերում նորակառույց դպրոցական հաստատություններ աշակերտների տեղափոխման համար հատուկ ավտոբուսներ կգործարկվեն«Երեխան ամբողջ գիշեր չի քնում, ղժժում է, ահավոր վախեցած է». նոր մանրամասներ Շաքիի դեպքից
Սասուն Միքայելյանի սանիկին են բռնել. Hraparak
Տերյան փողոցում վթարվել է խողովակ, ջուրն արտահոսել է արտաքին մակերես, ընթանում են վթարի վերացման աշխատանքներ. «Վեոլիա Ջուր»
Հասարակություն

Դադարեցրե՛ք լրագրողների կյանքի, գործունեության դեմ սանձարձակ սպառնալիքների ձեր արշավը․ ՀԺՄ-ի կոչը

Հայաստանի Ժուռնալիստների միությունը հայտարարություն է տարածել․

«Երեկ Նիկոլ Փաշինյանի՝ ժամեր տևած ասուլիսից հետո, որի ընթացքում լրագրողական համայնքն իր հարցերով անհարմար իրավիճակում դրեց նրան՝ փաստարկված հակադարձելով և զուգահեռներ անցկացնելով մինչ 2018թ. հեղափոխությունը, պաշտոնավարման ընթացքում և այժմ նրա կողմից հնչեցված հայտարարությունների միջև՝ հարցեր հնչեցնելով նաև արցախցիների, 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողների և շարքային քաղաքացիների կողմից, իշխանության ներկայացուցիչների, իշխանամերձ շրջանակների, այսպես կոչված՝ կառավարական «ֆեյքերի ՊՈԱԿ»-ի, կեղծ օգտատերերի, ինչպես նաև իշխանություններին հարող տարբեր խմբերի, մերձիշխանական ֆեյք «լրատվամիջոցների» (որոնք անգամ խմբագրակազմ չունեն) ու առանձին անհատների կողմից թիրախավորվել են ասուլիսին մասնակցած որոշ լրագրողներ և մասնավորապես՝ NewDay.am կայքի հիմնադիր, լրագրող Անի Գևորգյանն ու Aravot.am կայքի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանը:

Տարատեսակ սոցցանցային էջերում տեղադրվում են անգրագետ, սպառնալիքներով լեցուն գրառումներ, այդ թվում՝ նրանց ընտանիքներին ուղղված, իսկ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանն էլ չի թաքցնում, որ իրեն հանձնարարված է ամեն կերպ Հռիփսիմե Ջեբեջյանից ճշտել վերջինիս ազգականի համարը, որի ասելիքը փոխանցել էր լրագրողը: Բնականաբար, այդ մասին հրապարակումներ հայտնվում են Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող կայքում և տարածվում վարչապետի աշխատակազմում բարձր պաշտոն զբաղեցնող անձի հետ առնչվող լրատվամիջոցում:

Տպավորություն է, որ հաշվեհարդար են ուզում տեսնել կամ լրագրողի, կամ նրանց հարազատների հետ, մինչդեռ լրագրողը որևէ պարտավորություն չունի որևէ մեկի փոխանցել որևէ հեռախոսահամար, անգամ, եթե այդ հեռախոսահամարը պահանջում է Նիկոլ Փաշինյանը:

Սպառնալիքներ են հնչեցվում նաև Անի Գևորգյանի նկատմամբ: Հիմնականում կեղծ օգտատերեր սպառնում են նրան վառել, կտտանքների ենթարկել, վիրավորում և ամենաայլանդակ հայհոյանքներն են հնչեցնում՝ ինչպես նրա, այնպես էլ՝ Հռիփսիմե Ջեբեջյանի հասցեին, և սա պատահական կամ ինքնաբուխ չի արվում: Լրագրողների նկատմամբ հարձակումները գեներացվել են դեռ երեկվանից, այդ թվում՝ իշխանամերձ, այսպես կոչված, քաղհասարակության անդամների սոցցանցային էջերով:

Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է լրագրողների նկատմամբ այս կազմակերպված, ուղղորդված, սանձարձակ ու լկտի հարձակումները, կոչ անում դադարեցնել դրանք: Լրագրողները կատարել են իրենց մասնագիտական պարտականությունն ու գործառույթները, Նիկոլ Փաշինյանին չեն վիրավորել, նրան չեն ընդհատել, լեզվակռվի մեջ չեն մտել, հակադարձել են, հնարավորինս կոռեկտ են եղել՝ այն պարագայում, երբ նա լրագրողներին մեղադրում էր տարատեսակ մեղքերի մեջ, այդ թվում՝ պարզ հարցապնդումներն անվանելով քաղաքական ակցիա:

Ի դեպ, ինչպես ամբողջ աշխարհում, անհրաժեշտության դեպքում լրատվամիջոցները, լրագրողներն ազատ են նաև ակցիա կազմակերպել բոլոր այն հարցերի շուրջ, որոնք ունեն հանրային նշանակություն, ինչը նույն Նիկոլ Փաշինյանը իր լրագրողական գործունեության ընթացքում բազմիցս արել է:

Այս ամենի պատասխանատվությունը բացառապես կրում են իշխանությունները, մասնավորապես՝ անձամբ Նիկոլ Փաշինյանը:

Դադարեցրե՛ք ուղղորդված հետապնդումները, լրագրողներին և լրատվամիջոցներին թիրախավորելը, կառավարե՛ք ձեր բնազդները, վախերը, դադարեցրե՛ք խմբակային հարձակումները լրագրողների նկատմամբ. երբևէ որևէ իշխանության չի հաջողվել ու չի հաջողվելու լռեցնել ազատ խոսքը:

Այս հայտարարությամբ ստեղծված իրավիճակի նկատմամբ հրավիրում ենք նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի ուշադրությունը, ով պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրը հայտարարել է լրագրողների աշխատանքը կարևորելու և նրանց սատար կանգնելու պատրաստակամության մասին:

Խնդրի նկատմամբ հրավիրում ենք նաև իրավապահ մարմինների ուշադրությունը. լրագրողների կյանքը, մասնագիտական գործունեությունը, տեղաշարժը վտանգված է, և դուք կրում եք պատասխանատվություն նրանց կյանքի և գործունեության խափանման համար:

Այս հայտարարությամբ նաև իրազեկում ենք Հայաստանի ժուռնալիստների միության միջազգային գործընկերներին՝ ահազանգելով լրագրողների դեմ ՀՀ իշխանությունների և իշխանամերձ շրջանակների կողմից սանձազերծված արշավի, հակաժողովրդավարական, ընդդեմ խոսքի ազատության կատարվող գործողությունների մասին:

Կոչ ենք անում նաև հասարակությանը՝ չտրվել նպատակաուղղված սադրանքներին, գիտակցել պահի լրջությունը և սատար կանգնել լրագրողական համայնքին, պետությանը, տեր կանգնել տեղեկացված լինելու իրենց իրավունքին»: