Անհրաժեշտ է երկկողմ առևտուր սկսել և՛ Աղդամից, և՛ Գորիսից, ուզենք, թե չուզենք դա տեղի կունենա․ Սամվել Բաբայան
Անհրաժեշտ է առանց միջնորդների ուղիղ բանակցել Ադրբեջանի հետ և լուծումներ գտնել,- այդ մասին Հանրայինին տված հարցազրույցում ասել է Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը․
Անհրաժեշտ է երկկողմ առևտուր սկսել և՛ Աղդամից, և՛ Գորիսից, ուզենք, թե չուզենք դա տեղի կունենա,- ընդգծել է նա։ Բաբայանի կարծիքով՝ Ադրբեջանը թույլ չի տա մարդասիրական բեռը հասնի Արցախ․
«Արցախը կառավարող դիլետանտներն ունեն միայն մեկ նպատակ՝ լուծել իրենց անձնական խնդիրները, սակայն նրանք գիտեն, որ ի վերջո խնդիրը կլուծվի Ադրբեջանի հետ ուղիղ բանակցությունների միջոցով»,- ասել է նա։