Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-Նակալյան
Մամուլ

«Կտոր մը մարդ եղեք...»․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

«Անհետ կորած զինծառայողների ծնողներն ու ազգականները երեկ բողոքի ցույց էին անում: Ծայրահեղ հուսահատության եզրին հասցված մեր հայրենակիցները, ի նշան բողոքի, ավելի շուտ՝ իրենց խնդիրները լսելի դարձնելու աղոտ ակնկալիքներով, փակել էին Բաղրամյան պողոտան: Թողնենք հարցերը, թե այդպիսով հնարավո՞ր է հասնել խնդրի լուծման, կամ արդյո՞ք դա պայքարի այն եղանակն է, որը պետք էր կիրառել: Մեր երկրում կա իշխանություն, որը հենց այդպես՝ փողոց փակելով է իշխանություն վերցրել: Ըստ որում, հիմա փողոց փակելով բողոքի ակցիա անելը համարում է... «ադրբեջանական գործառույթ»: Այդ մետամորֆոզը, իհարկե, ավելի շուտ բնորոշում է հենց իրենց, այլ ոչ թե՝ այսօր փողոց փակելով իրենց հուզող խնդիրները բարձրացնողներին:

Բայց դա էլ առայժմ մի կողմ դնենք: Ասելիքը այնպիսի խայտառակ երևույթի մասին է, որ դրսևորվեց նաև երեկվա նշված ակցիայի ընթացքում: Բոլորս տեսանք, որ ինչ-որ անձինք, ամենայն հավանականությամբ՝ իշխանության կողմից հատուկ ուղարկվածներ, մոտենում էին անհետ կորած զինվորների մայրերին ու կոպտում, վիրավորում, մեկը նույնիսկ փորձեց աքացի տալ, մեկ ուրիշը տխմարագույն ու վիրավորական բաներ ասաց, թե՝ «գնացեք Բաքվում ցույց արեք...»: Էլի ենք ասում՝ թող ԱԱԾ-ն կամ իրավապահ մարմինները պարզեն, թե ովքեր էին այդ անձինք, եթե իրենց ուղարկած սադրիչները չէին: Բայց հարցը դիտարկենք զուտ անհատական, մարդկային հարթության վրա, մանավանդ, առաջին անգամ չեն նման դրսևորումներ լինում: Այդպիսիք կային նաև Արցախի հարցով տարբեր ցույցերի ժամանակ: Եվ ընդհանրապես...

Այսինքն, կան անձինք, որ իրենց՝ «գործից չուշանալը», իրենց՝ կոմֆորտը, իրենց անձնական հարմարությունն այն աստիճան վեր են դասում անհետ կորած կամ զոհված զինվորների ծնողների բարձրացրած խնդիրներից, բողոքի ցույցից, ցավից ու վշտից, վերջապես Հայրենիքից: Կարևորը՝ անձամբ իրենց քիթը չի արնել, անձամբ իրենց տղան կամ հայրը չի զոհվել, վիրավորվել, անհետ կորել ռազմի դաշտում: Անձամբ իրենց բան չի եղել, «ուրիշին» է եղել: Կարևորը՝ հիմա իրենց փորը կուշտ է...

Բայց, այ, եթե անձամբ իրենց հետ պատահի ու այդժամ էլ իրենք մենակ մնան իրենց վշտի մեջ, ասելու են, թե՝ այս ի՜նչ մարդիկ են, այս ի՜նչ հասարակություն է՝ մոռանալով, որ իրենք կոպտում ու նույնիսկ փորձում էին հարվածել զոհված կամ անհետ կորած զինվորի ծնողին... Դրա համար ենք հիշեցնում հայտնի խոսքը՝ «Կտոր մը մարդ եղեք...»: Ավելին չենք էլ ակնկալում, ընդամենը՝ կտոր մը: Սկզբի համար դա էլ կբավարարի՝ մարդահաշվի շարքից դուրս չընկնելու համար»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: