Բլինկենը դատապարտել է Նիգերիայում հեղաշրջման փորձը
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը դատապարտել է Նիգերիայում հեղաշրջման փորձը։ Նա իր դժգոհությունը հայտնել է հինգշաբթի՝ հուլիսի 27-ին, Twitter-ի իր միկրոբլոգի միջոցով։
«Միացյալ Նահանգները դատապարտում է Նիգերիայում սահմանադրական կարգը տապալելու փորձերը և ընդգծում է, որ մեր գործընկերությունը կախված է ժողովրդավարական կառավարման պահպանումից»,-նշել է նա:
Բլինկենը նաև ասել է, որ իրավիճակը քննարկել է Նիգերիայի նախագահ Մուհամեդ Բազումի հետ և աջակցություն հայտնել երկրի ժողովրդավարական ճանապարհով ընտրված առաջնորդին։
Ավելի վաղ՝ հուլիսի 26-ին, ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը հորդորել էր ապստամբներին անհապաղ ազատ արձակել Նիգերիայի նախագահին և հարգանք ցուցաբերել օրենքի գերակայության նկատմամբ: