Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-Նակալյան
Մամուլ

Լիսկայի որդուն առաջադրված մեղադրանքներից մեկը կարճվել է, մյուսները, ըստ փաստաբանի, «ջուր» են․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրել է․

«Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի դեմ հարուցված քրեական գործերից մեկը կարճվել է։ Այս մասին հայտնել էր Տիգրան Խաչատրյանի պաշտպան Բենիկ Գալստյանը: Տիգրան Խաչատրյանին, հիշեցնենք, մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով (զանգվածային անկարգությունների մասնակցի կողմից բռնություն գործադրելը)։

«Այսօր ստացանք ՀՀ գլխավոր դատախազության համապատասխան վարչության պետի կողմից կայացված որոշումը, համաձայն որի՝ դադարեցվել է Տիգրան Սուրիկի Խաչատրյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով  իրականացվող քրեական հետապնդումը՝ այն հիմքով, որ Տիգրանը չի կատարել իրեն մեղսագրվող արարքը։ Մեղադրանքը վերաբերում էր 2022թ. մայիսի 30-ին ՀՀ կառավարության երրորդ մասնաշենքի մոտ տեղի ունեցած դեպքերին։

Այսպիսով, արդեն պաշտոնապես հաստատվեց, որ Տիգրան Խաչատրյանի նկատմամբ իրականացված քրեական հետապնդումը, այդ թվում՝ 2 ամսով կալանավորումը, ուներ միմիայն եւ բացառապես քաղաքական ենթատեքստ։ Առավել քան վստահ եմ, որ այս հետապնդման նախաձեռնողները, նախագծողները, կատարողները եւ շահառուները վաղ թե ուշ դատվելու են»,- հայտնել էր Բենիկ Գալստյանը։

Մեզ հետ զրույցում Բենիկ Գալստյանն ասաց, որ Տիգրան Խաչատրյանը 2 ամիս կալանք է կրել։ «Դրանից հետո կալանքի ժամկետը չեն երկարացրել, քննություն են արել եւ որոշում են կայացրել քրեական հետապնդումը դադարեցնելու մասին, քննիչը միջնորդել է դատախազին, դատախազը քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարել է՝ այն հիմքով, որ անձը չի կատարել իրեն մեղսագրվող արարքը»,- ասաց Գալստյանը։

Սակայն սա միակ գործը չէ, որ հարուցված էր Լիսկայի որդու դեմ։ Մեկ այլ քրեական գործի շրջանակներում Տիգրան Խաչատրյանն այս պահին հետախուզվում է։ Խոսքը վերաբերում է մոտ մեկ ամիս առաջ տեղի ունեցած դեպքի առթիվ հարուցված քրեական գործին։ Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ Տիգրան Խաչատրյանը հունիսի 19-ին Գորիսի ավտոտեխսպասարկման կետերից մեկում կրակել է 46-ամյա տղամարդու ուղղությամբ՝ նրան պատճառելով մարմնական վնասվածք․ «Ըստ նախաքննությամբ ստացված փաստական տվյալների՝ Տ․ Խաչատրյանը հունիսի 19-ին, ժամը 20․30-ի սահմաններում, իրեն պատկանող Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենայով, երկու մտերիմների հետ, գնացել է ավտոտեխսպասարկման կետ, որտեղ հիշյալ հարցի շուրջ պարզաբանումներ կատարելու ընթացքում, չնչին առիթն օգտագործելով, իր սեփական անձի առավելություններն ընդգծելու եւ այդկերպ հանդուգն վարքագիծ դրսեւորելու մոլուցքից դրդված, խուլիգանական դրդումներով, վիճաբանություն է հրահրել աշխատակիցների հետ, նրանց հասցեին հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ։

Ապա, համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, ավտոտեխսպասարկման կետի հարեւանությամբ գտնվող քաղաքացիների, թաղամասի բնակիչների, սպասարկման կետերի անդորրը խախտելով, իր մոտ ապօրինի կրած հրազենով կրակոց է արձակել 46-ամյա տղամարդու ուղղությամբ` վերջինիս պատճառելով առողջության թեթեւ վնասի հատկանիշներ պարունակող վերոնշյալ մարմնական վնասվածքը եւ հեռացել դեպքի վայրից»,- ասված էր Քննչականի տարածած հայտարարության մեջ։ Ի դեպ, այս գործի հարուցումն անմիջականորեն կապված է մեր հրապարակումների հետ. եթե «Հրապարակում» նույն օրը տեղեկատվություն չգնար, եւ մենք հետեւողականորեն չշարունակեինք լուսաբանել այդ օրը Գորիսում տեղի ունեցած 3 միջադեպերը, որտեղ գլխավոր գործող անձը Տիգրան Խաչատրյանն էր, թերեւս ո՛չ գործ կհարուցվեր, ո՛չ հետախուզում կհայտարարվեր։ Ընդ որում, հետախուզումն այնքան ուշ հայտարարվեց, որ մեղադրյալը կարողացավ անհետանալ։

Այս գործով Տիգրան Խաչատրյանի շահերը ներկայացնում է մեկ այլ փաստաբան՝ Վահագն Քեշիշյանը, ով մեզ ասաց, որ իր պաշտպանյալի նկատմամբ կայացված կալանքի որոշումը բողոքարկել է, սակայն բողոքը դեռեւս չի քննվել։ «Պարտադիր բողոքարկվել է, ցանկացած ապօրինի որոշում ենթակա է բողոքարկման, ես գտել եմ, որ տվյալ որոշումն ապօրինի է, դրա համար էլ բողոքարկել եմ»,- ասաց Քեշիշյանը։ Նրանց հարցրինք՝ Տիգրան Խաչատրյանը ներկայացե՞լ է վարույթ իրականացնող մարմին։ «Իմ պաշտպանյալի նկատմամբ ապօրինի քրեական հետապնդում է, մինչեւ ապօրինությունները չվերանան, իմ կարծիքով՝ նման բան չի լինի»,- ասաց Քեշիշյանը։

Պաշտպանին նաեւ հարցրինք, թե ինչ կարող է ասել Քննչական կոմիտեի տարածած հայտարարության մեջ նշված դեպքերի մասին, որ Տիգրան Խաչատրյանը կրակել է 46-ամյա տղամարդու ուղղությամբ եւ վնասել նրա թեւը եւ այլն։ «Նման բան չկա, ես ասում եմ՝ ապօրինի քրեական հետապնդում է հարուցվել, եւ նման բան չկա, ինչ ներկայացված է, դրանք, իմ կարծիքով, այսպես ասած, ջուր են, որը շուտով կհիմնավորվի»,- ասաց Քեշիշյանը»Ж