Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-Նակալյան
Մամուլ

Մեզ մեղադրողներից քանի՞սն են 2018-ի ընտրություններին իրենց քվեն տվել ՀՅԴ-ին․ Արթուր Խաչատրյան․ «Հրապարակ»

«Հրապարակի» զրուցակիցն ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն է:

- Վարչապետ Փաշինյանը հերթական մամուլի ասուլիսն էր հրավիրել: Ասուլիսի առանցքն Արցախն ու արցախահայերն էին: Նիկոլ Փաշինյանն ուղիղ տեքստով հայտարարեց, որ Հայաստանը չի կարող Արցախում տիրող իրավիճակը փոխել, և կրկին խոսեց Ադրբեջանի հետ ուղիղ բանակցությունների մասին: Ի՞նչ եք կարծում` Հայաստանն իսկապե՞ս անկարող է ինչ-որ բան փոխել այսօր:

- Նոյեմբերի 9-ի պարտությունից հետո Նիկոլ Փաշինյանը պարբերաբար փորձում է հայ հասարակությանը համոզել, որ դեռ մինչև պատերազմն ամեն ինչ կորած է եղել, որ միջազգային հանրությունն Արցախը չի ճանաչել որպես անկախ միավոր և այլն, և այլն: Նա ասում է, որ Հայաստանը թույլ է, իսկ դա նշանակում է, որ մինչև պատերազմն էլ ամեն ինչ վերջացած է եղել հայկական կողմի համար: Ասել է, թե որևէ սխալ բան իշխանությունները չեն արել: Պատերազմից հետո նա նորից փորձում է մարդկանց համոզել, որ պարտությունն ունի օբյեկտիվ պատճառներ, չնայած այն հանգամանքին, որ մեղքը բարդվել է գեներալիտետի վրա, մոռանալով, որ այդ նույն գեներալներին նշանակել էր ինքը` խոսքը թե՛ պաշտպանության նախարարի, թե՛ զինված ուժերի և թե՛ Պաշտպանության բանակի ղեկավարի մասին է: Նիկոլ Փաշինյանի հիմնական քաղաքական գիծն այն է, որ ամեն ինչ կորած է, ոչ մի բան փոխել հնարավոր չէ: Նա այսկերպ փորձում է մարդկանց մեջ կոտրել պայքարի ոգին, որովհետև, եթե մարդը կարծում է, որ ոչինչ փոխել հնարավոր չէ, դադարում է պայքարել, ձեռքերը ծալած նստում է: Փաշինյանը հենց այդ հոգեբանական տեռորն է իրականացնում այսօր հայ ժողովրդի դեմ, որովհետև, եթե ասի, որ ինչ-որ բան փոխել հնարավոր է, մարդիկ էլ կասեն` դե դու էլ փոխիր քո քաղաքականությունն ու արդյունք արձանագրիր, իսկ եթե չես կարողանում, թող դա անեն ուրիշները: Նիկոլ Փաշինյանը փորձում է կոտրել ու թևաթափ անել հայ ժողովրդին: Իրավիճակը շտկել, փոխել, իհարկե, հնարավոր է, դրա համար պարզապես պետք է նախ ուժ գտնել և գլխիկոր չենթարկվել Ադրբեջանի բոլոր պահանջներին՝ մտածելով, որ եթե Ադրբեջանին զիջենք այն, ինչ ցանկանում է, այլ հարցերում կշահենք, ապա մտածենք ազգային շահերի մասին: Ադրբեջանը միայն Արցախով չի բավարարվելու և դա չի էլ փորձում թաքցնել: Ստացվում է, որ Արցախն Ադրբեջանին զիջելով ոչ թե ապահովագրում ես Հայաստանը, այլ ճիշտ հակառակը՝ այդկերպ Հայաստանն առավել խոցելի է դառնում: Նիկոլ Փաշինյանն Արցախից ձեռքերը լվանալու փոխարեն պետք է ասի, որ Ադրբեջանի վարած քաղաքականությունը ևս մեկ անգամ փաստում է, որ նրա տիրապետության տակ Արցախն անգամ չի կարող գոյատևել:

- Փաշինյանը նշեց, որ տարիներ շարունակ Արցախի հարցով ֆեյք քաղաքականություն է վարվել: Ըստ էության, ևս մեկ անգամ նախկին իշխանություններին է փորձում մեղադրել:

- Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ բանակցություններն իր սեփական կետից է սկսել: Եթե զրոյական կետից ես սկսել բանակցել, ուրեմն անցյալի սխալներն ու թերացումները չեն կարող քո ձախողումների պատճառը դառնալ: Նա ժառանգել է մի փաստաթուղթ, որը մշակվել է 2018 թվականին, այն կոչվում է Կրակովյան փաստաթուղթ, որտեղ հստակ նշված է, թե ինչպես է լուծվելու արցախյան հակամարտության կարգավորումը: Այդ փաստաթուղթն անցյալում արված աշխատանքի արդյունքն էր, որը ստացել էր Նիկոլ Փաշինյանը: Նախորդ իշխանությունները թույլ չեն տվել թուրքին հասնել Ներքին Հանդ, Շորժա, Սոթք, Երասխ, Կոռնիձոր և Ջերմուկ, իսկ Արցախի ժողովուրդն ապրել է ապահով, Արցախը եղել է անկախ պետություն, միջազգային հանրությունն էլ ընդունել է, որ Արցախի հակամարտությունը պետք է կարգավորվի երեք հիմնական սկզբունքային կետերի վրա, որից ամենակարևորն ազգերի իրավահավասարությունն ու ինքնորոշման իրավունքն է: Նիկոլ Փաշինյանը, դառնալով վարչապետ, վիժեցրեց այդ բոլոր պրոցեսները:

- Սակայն այսօր մեծ դժգոհության ալիք կա նաև ընդդիմությունից: Գոնե ՀՅԴ-ն հեղափոխական կուսակցություն է, պայքարի երկարամյա փորձ ունի, սակայն այս շրջանում բոլորդ պասիվ եք: Ձեր խմբակցության պատգամավորներից շատերը մեկնել են հանգստի, կարծես ոչինչ էլ չի կատարվում Արցախում, ոչինչ չեն խոսում, ոչինչ չեն ձեռնարկում: Խորհրդարանական ընդդիմության կողմից մեծ անտարբերություն է նկատվում: Ինչո՞ւ:

- Հանգստի մեկնելու մասով չեմ կարող ասել, թե ով որտեղ է գնացել: Ինչ վերաբերում է ՀՅԴ-ին մեղադրողներին, ապա ինձ հետաքրքիր է, թե մեզ մեղադրողներից քանիսն են 2018 թվականի դեկտեմբերի ընտրություններին իրենց քվեն տվել ՀՅԴ-ին: Շատերը գնացել և քվեարկել են Փաշինյանի օգտին, իսկ հիմա ՀՅԴ-ին ասում են` դուք եք հեղափոխական կուսակցությունը: Ի՞նչ են ակնարկում դրանով: Ի՞նչ են ուզում:

- 2021-ին էլ շատերն արթնացան թմբիրից և իրենց քվեն տվեցին ձեզ, ձեր դաշինքին․․․

- Հասկացանք, բայց եկեք ընդունենք, որ 2020 թվականի պատերազմն այդ սխալ ընտրության արդյունքն էր` 2018-ի դեկտեմբերի 9-ի ընտրությունների մասին է խոսքը:

- Բայց Դաշնակցությունը ևս այդ ժամանակ աջակցում էր Նիկոլ Փաշինյանին: 18-ի իշխանափոխությունից հետո կառավարության մաս կազմեցիք, խորհրդարանում ձայն տվեցիք Փաշինյանին։ Այսինքն` մեղավորներից մեկն էլ դո՞ւք եք:

- Սատարել ենք, որովհետև չէինք կարող երկրում անարխիա թույլ տալ: Դաշնակցությունը ժամանակավոր կառավարության մաս կազմեց, որը պետք է գործեր մինչև նոր ընտրությունները: Նպատակը երկիրն անցնցում պահելն էր: Դա չի նշանակում, որ ՀՅԴ-ն երբևէ Արցախի հարցում փոխել է իր դիրքորոշումը: Այսօր պետք է ընդունենք, որ ընդդիմության շարքերում ամենաակտիվը հենց Դաշնակցությունն ու «Հայաստան» դաշինքն են:

- Ինչո՞վ եք ակտիվ: Շուտով Երևանի քաղաքապետի ընտրություններն են սկսվում, սակայն ոչ մի հստակ ընտրություն չունեք: Անդրանիկ Թևանյանի անունն է շրջանառվում «Հայաստան» դաշինքից, այն էլ կարծես դաշինքի թեկնածուն չէ, իսկ խորհրդարանական ընդդիմությունը չի կարողանում համաձայնության գալ միասնական թեկնածուի հարցում:

- Ես այդ մասին ոչինչ ասել չեմ կարող: Լիազորված չեմ այդ մասին խոսել: Կարծես դեռ վերջնական որոշում չկա»։