ՀՀ-ում Լիտվայի դեսպանությունը կոչ է անում բոլոր պատասխանատու կողմերին՝ թույլ տալ Ղարաբաղի բնակչությանը տրամադրել կարևոր մարդասիրական օգնություն
Հայաստանում Լիտվայի Հանրապետության դեսպանությունը Ֆեյսբուքի էջում կոչով է հանդես եկել։
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է․
«Մենք կոչ ենք անում բոլոր պատասխանատու կողմերին թույլ տալ Ղարաբաղի բնակչությանը տրամադրել կարևոր մարդասիրական օգնություն և ապահովել անարգել տեղաշարժ Լաչինի միջանցքով ի համաձայն ԱՄԴ հրամանի։ Մենք չենք կարող թույլ տալ, որ մարդասիրական ճգնաժամը ծավալվի»։