Ուղղաթիռի վթար Ալթայում. կան զոհեր և վիրավորներ
Ալթայի Հանրապետությունում MI-8 ուղղաթիռի ընկնելու հետևանքով վեց մարդ է զոհվել, յոթը՝ վիրավորվել: Այս մասին գրում է Ria.ru-ն:
Հաղորդվում է, որ վայրէջքի ժամանակ ուղղաթիռը դիպչել է լարերին և հրդեհվել:
Ինքնաթիռում եղել է զբոսաշրջիկների խումբ։