Ռուսաստանի նպատակը Հարավային Կովկասում ներկայությունն է, ոչ թե Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը. ISW
«Ռուսաստանը, հավասարակշռություն ստեղծելով Ադրբեջանի և Հայաստանի միջև, սատարելով երկու կողմերի առանձին շահերը, իրականում ձգտում է հետաձգել երկարաժամկետ և արդյունավետ խաղաղ համաձայնագրի ցանկացած իրական քննարկում՝ ելնելով իր շահերից: Այս մասին ասվում է Վաշինգտոնի պատերազմի ուսումնասիրման ինստիտուտի զեկույցում:
Նրանք հիշեցնում են, որ Ռուսաստանի արտգործնախարարների վերջին եռակողմ բանակցությունների մեկնարկից առաջ ՌԴ արտգործնախարարի օգնականի և Լավրովի միջև եղած միջադեպը, երբ խնդրում են չանվանել ԼՂԻՄ, քանի որ դա դուր չի գա ադրբեջանական կողմին։
«Դա պարզ, բայց արդյունավետ մանիպուլյացիոն մարտավարություն էր, որը Հայաստանին ազդարարեց, որ Ռուսաստանը ցանկանում է հաճոյանալ Ադրբեջանին»,- նշվում է զեկույցում: