ԳՇ պետն ընդունել է Չինաստանի ՊՆ Պաշտպանական տեխնոլոգիաների համալսարանի պատվիրակությանը
Հուլիսի 27-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պաշտպանության նախարարության Պաշտպանական տեխնոլոգիաների ազգային համալսարանի պատվիրակությանը՝ Միջազգային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Մա Ցզյանգուանի գլխավորությամբ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ-ից։
Կողմերը բարձր են գնահատել հայ-չինական համագործակցության ներկա մակարդակը, հատկապես՝ ռազմական կրթության և կադրերի պատրաստման ոլորտում, միաժամանակ ողջունել են երկու պետությունների կրթական հաստատությունների միջև սերտ կապերի ստեղծումն ու ամրապնդումը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են միջբուհական համագործակցության հետագա ընդլայնման ուղիներն ու հեռանկարները: