Հայաստանի 27 զինծառայող՝ BMATT-ի դասընթացի շրջանավարտ Ներքին Հանդի դիրքերում ավտոմեքենան գլորվել է ձորը. ԵԿՄ–ականը մահացել է Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգի մրցաշարի քառորդ եզրափակիչ ԲԸՏՄ-ն նախատեսում է ներդնել տվյալների հավաքագրման և վերլուծության ավտոմատացված համակարգեր Հնդկաստանի Ումբերգաոն քաղաքում ՀՀ-ի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղումներ են գրանցվել. Ազիզյան Եվրահանձնաժողովը Google-ին տուգանել է 890 մլն եվրոյով Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել Ինչպե՞ս բաշխվեց 2026 թվականի ԱԱ-ի մրցանակային ֆոնդը ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը Ֆրանսիայում անտառային հրդեհների պատճառով ավելի քան 20 000 մարդ է տարհանվել, զոհվել է 2 հրշեջ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից Դոլարի, ռուբլու եւ եվրոյի փոխարժեքները նվազել են ՌԴ ԶՈւ-ն խոցել է Օդեսայի նավահանգստի օբյեկտները, որոնք կիրառվել են Ուկրաինայի ԶՈւ-ի համար Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ»-ը չհաղթեց «Կլուժ»-ին Ընտանեկան և կենցաղային բռնության մասին ՆԳՆ ոստիկանություն ստացված հաղորդումները 78-ով ավելացել են ԻՀՊԿ-ն հայտարարել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանման ոչնչացման մասինՀունաստանը ստացել է SAFE ծրագրով առաջին՝ գրեթե 120 միլիոն եվրոյի տրանշըԴիտարկում եմ Իրանի վրա զանգվածային հարված հասցնելու հարցը, որը կլինի ավելի հզոր,քան բոլոր նախորդներըԾառուկյանին կրկին ԱԱԾ մեկուսարանից կտանեն հարցաքննության Իսրայելական անօդաչու թռչող սարքը Հարավային Լիբանանում հարվածել է շտապօգնության մեքենայինԻսպանիայում տիրող շոգի պատճառով վտանգի առավելագույն մակարդակ է հայտարարվելԵրևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման միջպետական ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են ընթանում«Գործարանը չպետք է դադարեցնի իր գործունեությունը»․ Գևորգ Պապոյանը այցելել է «Արարատցեմենտ»Փարիզում քննարկվել է Հայաստանի մուտքը եվրոպական շուկաԻՀՊԿ-ն հայտարարել է Հորդանանում գտնվող ԱՄՆ ավիաբազայում հակաօդային և հրթիռային պաշտպանության համակարգերի ոչնչացման մասինՔննարկվել են ԱՄՆ-ի կողմից Հայաստանին ՇՏԿ տրամադրելու գործընթացին առնչվող հարցերՈւկրաինայում խաղաղության հասնելու համար անհրաժեշտ են նոր գաղափարներ. ՌուբիոԹրամփին պետք չէ բանակցություն Իրանի հետ, նրան պետք է, որ Մերձավոր Արևելքը գա գլոբալ բանակցությանՆա Ոսկե գնդակը ստանալու թիվ մեկ հավակնորդն է․ Ռոնալդոն` Էրնանդեսի մասինԶրուցակիցները գոհունակությամբ նշել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության զարգացման դինամիկանՀերթական սկանդալը՝ ՔԿ-ում․ գումար է հափշտակվել. «Հրապարակ»2026-ի 7 ամիսների ընթացքում ՀՀ զինված ուժերում արձանագրվել է 30 զինծառայողի մահացության դեպք․ ՀՔԱՎՄակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցինՄԱԿ-ի վերաբերմունքը Սրբազանի գործին պիտի ազդակ լինի, որ գործը պետք է կարճել. պաշտպան
Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքում
«Առինջ մոլի» աշխատակցի ինքնազգացողությունը վատացել էԿյանքի այս փուլում Աստված ինձ օժտել է այլ առաքելությամբ. Թագուհի Թովմասյանը հեռանում է ԱԺ-ից (տեսանյութ)Կապանը՝ 2026 թ. ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք. միջոցառումները կանցկացվեն հուլիսի 23-25-ը. ԿԳՄՍՆԲացահայտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ ապօրինի իրացնող ամուսինների ինքնությունը. խմբի ղեկավարը կալանավորվել էԵրթևեկության կազմակերպման փոփոխություն Սայաթ-Նովայի պողոտայումԵրևանում գտնվող պետական գույքը նախատեսվում է օտարել էլեկտրոնային աճուրդովԴավիթ Խուդաթյանը Իրան կգործուղվիՖրանսիայի արևմուտքում բռնկված անտառային հրդեհի տարածքը հասել է 2 հազար հեկտարիՄոսկվայում ռազմական ինքնաթիռ է կործանվելՄանկատան շրջանավարտների բնակարանի գնման վկայագրերի տրամադրման գործընթացում պետական աջակցության չափը կավելանաԿառավարությունը պետական տարածք կտրամադրի 1in. am-ինԱմենայն Հայոց Կաթողիկոսին չեն հրավիրել ԱԺ անդրանիկ նիստին
25-ամյա և 20-ամյա եղբայրները գրտնակի հարվածով սպшնել են իրենց մորը և թաքցրել նրա մարմինը
Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով բախվել է արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավորՈստիկանները հայտնաբերել են քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքներով հետախուզվողին
Քաղաքականություն

Դատապարտում ենք Ադրբեջանի հակահումանիստական ցեղասպան վարքագիծը․ ՀՀ և ԱՀ Փաստաբանների պալատներ

Հայաստանի և Արցախի Հանրապետությունների Փաստաբանների պալատների Խորհուրդների համատեղ հայտարարությունը․

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի խորհուրդը, մասնակցությամբ՝ խորհրդի նախագահ Սիմոն Բաբայանի, խորհրդի անդամներ՝ Էմին Բեգլարյանի, Պավել Գյուլումյանի, Գայանե Դեմիրչյանի, Մանե Կարապետյանի, Ռուբեն Հակոբյանի, Արսեն Հարությունյանի, Լիլիթ Ղազանչյանի, Կարեն Մեժլումյանի, Կարեն Սարդարյանի, Հարություն Հարությունյանի և Մարինե Ֆարմանյանի, ինչպես նաև ՀՀ փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանի և ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար Գևորգ Մկրտչյանի՝ խորհրդակցական ձայնի իրավունքով, և

Արցախի Հանրապետության փաստաբանների պալատի խորհուրդը, մասնակցությամբ՝ խորհրդի նախագահ Էրիկ Բեգլարյանի, անդամներ՝ Ալեքսանդր Գալստյանի, Շուրա Օհանյանի, Միրա Ղահրամանյանի, Արուսյակ Արզումանյանի, ինչպես նաև Արցախի Հանրապետության հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար Օլյա Ալթունյանի, հանդես են եկել հետևյալ հայտարարությամբ.

Մասնակիցները արձանագրեցին, որ արդեն ավելի քան 8 ամիս է, որ Ադրբեջանի կողմից իրականացվում է Արցախի Հանրապետության լիակատար շրջափակում: Մասնավորապես՝ Ադրբեջանը փակել է Արցախի Հանրապետությունից (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն) դեպի Հայաստանի Հանրապետություն տանող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը:

Արդյունքում Արցախի Հանրապետությունը հայտնվել է լիակատար շրջափակման մեջ, ինչի հետևանքով կտրվել է Արցախի կապը արտաքին աշխարհի հետ:

Սննդամթերքի բացակայության հետևանքով Արցախի Հանրապետությունում կան զոհեր: Ադրբեջանական դիպուկահարների կողմից պարբերաբար կրակ է արձակվում հողագործությամբ զբաղվող գյուղացիների ուղղությամբ, հափշտակվում են արոտավայրում գտնվող գյուղացուն պատկանող անասունները:

Նշվածից հետևում է, որ Ադրբեջանը Արցախում միտումնավոր ստեղծում է կյանքի այնպիսի պայմաններ, որոնք ուղղված են Արցախի հայ բնակիչների լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը:

Այլ կերպ ասած՝ Ադրբեջանը Արցախում ապրող հայերի հանդեպ իրականացնում է ցեղասպանություն՝ զրկելով նրանց կյանքի համար անհրաժեշտ պարենից:

Թեպետ, Ադրբեջանը բացահայտ աշխարհին հայտարարում է, որ արցախցիները շրջափակման մեջ չեն գտնվում, սակայն Արցախի Հանրապետություն չի մտնում որևէ սննդամթերք և դեղորայք:

Այս առումով հատկանշական է ընդգծել, որ ՄԱԿ-ի միջազգային դատարանը (Արդարադատության միջազգային դատարան) 2023 թվականի հուլիսի 6-ին կայացված № 180 որոշմամբ վերահաստատել է իր 2023 թվականի դեռևս փետրվարի 22-ին կայացված № 180 որոշումը, որով պարտավորեցրել էր Ադրբեջանին ձեռնարկել բոլոր միջոցները` երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը, ինչը սակայն Ադրբեջանը մինչ օրս չի կատարել:

Միաժամանակ, «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի (առ դեկտեմբերի 2017, կոնվենցիան միացած երկրների թիվը 149–ն է) 2-րդ հոդվածի 1-ին պարբերության «գ» կետի համաձայն՝ Կոնվենցիայում ցեղասպանություն նշանակում է հետևյալ գործողություններից ցանկացածը՝ ազգային, էթնիկական, ցեղական կամ կրոնական որևէ խմբի, որպես այդպիսին, լրիվ կամ մասնակի ոչնչացման մտադրությամբ. որևէ խմբի համար կյանքի այնպիսի պայմանների միտումնավոր ստեղծումը, որոնք ուղղված են նրա լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը:

ՄԱԿ-ի միջազգային դատարանի կանոնադրության 41-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը իրավունք ունի նշելու, եթե, իր կարծիքով, դա պահանջում են հանգամանքները, ցանկացած ժամանակային միջոց, որը պետք է ընդունվի` կողմերից յուրաքանչյուրի իրավունքներն ապահովելու համար:

Ավելին, 1965 թվականի դեկտեմբերի 21-ին ընդունված «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» կոնվենցիայի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Կոնվենցիայում «ռասայական խտրականություն» հասկացությունը նշանակում է ռասայի, մաշկի գույնի, ցեղային, ազգային կամ էթնիկական ծագման հատկանիշների հիմքով ցանկացած տարբերակում, բացառում, սահմանափակում կամ նախապատվություն, որոնք ունեն քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային կամ հասարակական կյանքի ցանկացած այլ բնագավառում մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները չեղյալ հայտարարելու կամ դրանց ճանաչումը, օգտագործումը կամ իրականացումը նվազեցնելու նպատակ կամ հանգեցնում են նման հետևանքների։

Կոնվենցիայի 2-րդ հոդվածի 1-ին մասի «ա», «բ» և «ե» կետերը սահմանում են հետևյալը.

Մասնակից պետությունները դատապարտում են ռասայական խտրականությունն ու պարտավորվում են անհապաղ, բոլոր հնարավոր եղանակներով վարել ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման քաղաքականություն և նպաստել բոլոր ռասաների միջև փոխըմբռնմանը. այդ նպատակով՝

(ա) յուրաքանչյուր մասնակից պետություն պարտավորվում է չներգրավվել ռասայական խտրականության որևէ գործողության կամ պրակտիկայի մեջ՝ ընդդեմ անձանց, անձանց խմբերի կամ հաստատությունների, և երաշխավորել, որ պետական բոլոր մարմիններն ու հաստատությունները, ինչպես ազգային, այնպես էլ տեղական, կգործեն այդ պարտավորությանը համապատասխան,

(բ) յուրաքանչյուր մասնակից պետություն պարտավորվում է չխրախուսել, չպաշտպանել և չաջակցել որևէ անձի կամ կազմակերպության կողմից իրականացվող ռասայական խտրականության,

ե) յուրաքանչյուր մասնակից պետություն պարտավորվում է, համապատասխան դեպքերում, խրախուսել ինտեգրացիոն բազմառասայական կազմակերպություններն ու շարժումները և ռասաների միջև անջրպետների վերացմանն ուղղված այլ միջոցները, և չպաշտպանել ոչինչ, ինչը նպաստում է ռասայական բաժանման խորացմանը։

Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին պարբերության «դ» կետի «i» և «ii» ենթակետերը սահմանում են հետևյալը.

Սույն Կոնվենցիայի 2-րդ հոդվածում շարադրված պարտավորություններին համապատասխան, մասնակից պետությունները պարտավորվում են արգելել ու վերացնել ռասայական խտրականությունն իր բոլոր ձևերով և ապահովել յուրաքանչյուրի իրավահավասարությունն օրենքի առջև՝ առանց ռասայի, մաշկի գույնի, ազգային կամ էթնիկական ծագման տարբերակման, հատկապես, հետևյալ իրավունքների իրականացման կապակցությամբ.

(դ) քաղաքացիական այլ իրավունքների կապակցությամբ, մասնավորապես՝

(i) պետության սահմանների ներսում տեղաշարժի և բնակության ազատության իրավունքի,

(ii) ցանկացած, ներառյալ իր սեփական, երկրից հեռանալու և իր սեփական երկիրը վերադառնալու իրավունքի:

Անշուշտ հիշատակման է արժանի նաև 2020թ. նոյեմբերի 9-ի՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Ռուսաստանի Դաշնության նախագահի հայտարարությունը կամ այլ կերպ՝ եռակողմ համաձայնագիրը, որի 6-րդ կետում հստակ նշված է, որ Արցախի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետությանը կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը՝ 5 կմ լայնությամբ, պետք է ապահովի Արցախի Հանրապետության կապը Հայաստանի Հանրապետության հետ և դա պետք է լինի ՌԴ խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո:

Այդ կետը լրիվությամբ խախտվել է, որի հետևանքով Լաչինի միջանցքը՝ Հակարի կամուրջը, արտաքին աշխարհին կապող միակ ելքը, փակ է Ադրբեջանի ուժայինների կողմից:

Վերը նշված փաստերը համադրելով նշված իրավական կարգավորումների հետ Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի խորհուրդը և Արցախի Հանրապետության փաստաբանների պալատի խորհուրդը հանգում են այն եզրակացության, որ Արցախի բնակչության նկատմամբ Ադրբեջանի ռազմաքաղաքական իշխանության կողմից իրագործվում է ցեղասպանություն՝ այն է որևէ խմբի համար կյանքի այնպիսի պայմանների միտումնավոր ստեղծումը, որոնք ուղղված են այդ խմբի մասնակի կամ ամբողջական ֆիզիկական ոչնչացմանը: Ադրբեջանի վարած անմարդկային քաղաքականության արդյունքում Արցախի 120.000 բնակչությունը մատնված է սովամահության: Վերոշարադրյալը ոչ այլ ինչ է, քան ցեղասպանություն, հակահումանիստական վարքագծի դրսևորում արցախահայության հանդեպ՝ թողնելով բնակչությանն առանց կենսաապահովման նվազագույն միջոցի՝ ակներև սահմանափակելով նաև միջազգային իրավական նորմերով ամրագրված տեղաշարժի իրավունքը:

Ողջ վերոշարադրյալը հաշվի առնելով՝ ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը և Արցախի Հանրապետության փաստաբանների պալատի խորհուրդը խստագույնս դատապարտում և անթույլատրելի է համարում Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի կամ, որ նույնն է, ողջ Արցախը շրջափակման մեջ պահելու հակահումանիստական ցեղասպան վարքագիծը:

ՀՀ փաստաբանների պալատի և Արցախի Հանրապետության փաստաբանների պալատի խորհուրդները կոչ են անում.

- ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակին,

- Եվրոպայի փաստաբանների և իրավաբանների միությունների խորհրդին (CCBE),

- Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային և ներպետական կառույցներին,

- Ռուսաստանի Դաշնության փաստաբանների դաշնային պալատին (որպես եռակողմ համաձայնագրի մասնակից պետության գործընկեր կառույց),

- այլ պետությունների գործընկեր փաստաբանների պալատներին և միություններին՝

ցուցաբերել գործուն աջակցություն Արցախի ժողովրդի շրջափակումը վերացնելու և հումանիտար աղետը կանխելու հարցում, այդ թվում՝ դատապարտելով Ադրբեջանի իշխանությունների ցեղասպան քաղաքականությունը: