Ո՞վ է ղեկավարելու «Լուսավոր Հայաստան»-ի նախընտրական շտաբը․ «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է.
«Երևանի ավագանու ընտրություններին հայտ ներկայացրած «Լուսավոր Հայաստան» կուսակցությունում նախընտրական շտաբի պետի պաշտոնում քննարկում են ԱԺ նախկին պատգամավոր Անի Սամսոնյանի թեկնածությունը։ Ցուցակը, հիշեցնենք, գլխավորելու է ավագանու «Լույս» դաշինքի ղեկավար Դավիթ Խաժակյանը, ով մշտապես ղեկավարել է կուսակցության նախընտրական շտաբները։ Սակայն Սամսոնյանը, մեր տեղեկություններով, չի ընդգրկվի նախընտրական ցուցակում, եթե անգամ նրա անունը գրվի էլ, ապա չի լինելու առաջին կինը։ Առհասարակ, ընտրական ցուցակում գերակշռելու են բիզնեսի և այլ ոլորտների անկուսակցական ներկայացուցիչներ։
Օրերս Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան քվեարկություն էր հայտարարել կարգախոսի ընտրության համար՝ ներկայացնելով երկու տարբերակ. «Առաջ, նոր շնչով» և «Միացի՛ր առաջարկներիս»։ Ընտրվել է առաջին տարբերակը, որը նման է 2017-ի համապետական ընտրություններին ՀՀԿ-ի «Առաջ, Հայաստան» կարգախոսին։ ՀՀԿ-ի հետ ասոցացվելու մտավախություն չունե՞ք․ Խաժակյանը պատասխանեց․ «Որ բարևում ենք իրար, Րաֆֆիի հե՞տ ենք ասոցացվում»»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։