Փաշինյանը մնաց առանց Համբարձումի խորհուրդների․ «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է.
«Երկրի համար օրհասական այս օրերին ՀՀ կառավարությունում աշխատանքն ամենևին էլ արտակարգ ռեժիմով չի ընթանում: Ավելին` արձակուրդային տրամադրությունները գերիշխում են առկա մարտահրավերների վերաբերյալ մտահոգություններին:
Այսպիսով` արձակուրդ են մեկնում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը և այլք:
Սակայն այս շարքում ուշագրավ է Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդական Համբարձում Մաթևոսյանին արձակուրդ տալու որոշումը: Նրան տրամադրվել է չվճարվող արձակուրդ` ո՛չ ավել, ո՛չ պակաս 24 օր տևողությամբ: Ըստ էության, հուլիսի 31-ից մինչև օգոստոսի 23-ը ներառյալ, Փաշինյանը կմնա առանց Համբարձումի խորհուրդների»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում։