Abrams տանկերը սեպտեմբերին կժամանեն Ուկրաինա
Ամերիկյան Abrams տանկերը, ամենայն հավանականությամբ, սեպտեմբերին կժամանեն Ուկրաինայի մարտադաշտ:
Այս մասին գրում է Politico-ն:
Օգոստոսին նախատեսվում է մի քանի Abrams տանկեր ուղարկել Գերմանիա, որտեղ դրանք վերջնական վերանորոգման կենթարկվեն։ Այս գործընթացի ավարտից հետո տանկերի առաջին խմբաքանակը կուղարկվի Ուկրաինա հաջորդ ամիս: