Լեհաստանը Լիտվայի և Լատվիայի օգնությամբ պատրաստ է մեկուսացնել Բելառուսին
Լեհաստանի ՆԳՆ-ն հայտարարել է Բելառուսը Լիտվայի և Լատվիայի օգնությամբ մեկուսացնելու պատրաստակամության մասին:
Լեհաստանի ներքին գործերի և վարչակազմի նախարար Մարիուշ Կամինսկին բացատրել է, որ նման միջոցներ կարող են ձեռնարկվել սադրանքների սպառնալիքի պատճառով։
Լեհաստանի ՆԳՆ ղեկավարի խոսքով՝ Վարշավան կապի մեջ է Լիտվայի և Լատվիայի հետ, և սահմանին ցանկացած սադրանք կբախվի արձագանքի։ Միաժամանակ Կամինսկին խոստովանել է, որ Բելառուսը կարող է բախվել լիակատար մեկուսացման։