Ընդամենը 4 րոպե Լա լիգայում. Էնդրիկը ձմռանը կարող է հեռանալ ՌեալիցԷքզիթփոլ․ Լատվիայի վարչապետի կուսակցությունը 35,6 տոկոսով վստահորեն առաջատարն է ընտրություններումՆանթաքեթի ափերի մոտ անհետացել է բժշկական ինքնաթիռ, որում վեց մարդ կարՎրաստանում ձերբակալել են 80 մարդու՝ «գողական աշխարհի» հետ ունեցած կապի գործովՀասրաթյան․ Վտանգավոր է, երբ պետական գործիչը «սիրահարվում է» իր հորինած պատմական առաքելությանըՄեդվեդև․ Որոշ պետություններ փորձում են պառակտել Հարավային Կովկասի երկրներըԱրցախը մեր «վզին գցած պարան» չէր, այլ՝ փրկօղակԽաչատուրյան․ Կառավարության անդամի պաշտոնը մեծ պատիվ է, բայց նաև ծանր պարտավորություն«Խաչը՝ որպես սիրո նշան, զանգերը՝ որպես աղոթքի կանչ». Տեր ՌուբենՌԴ ՊՆ․ 12 ժամում ոչնչացվել է 244 անօդաչու թռչող սարք«Բաքուն մեծացնում է քաղաքական ճնշումը»․ Սուրեն ՍուրենյանցԱվտովթար Կոտայքի մարզում․ կա վիրավորՉկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում․ ՇարմազանովԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքՍուրեն Պապիկյանը երդվել է ծառայել հանրային և պետական շահինԻնտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակԹուրքիայում բենզալցակայանում պայթյուններ են տեղի ունեցել․ կա ծանր վիրավորԽուլիգանություն կատարած երիտասարդը ձերբակալվել էԻրանն ու ՀՀ-ն քննարկել են սահմանային խոչընդոտների վերացումն ու տարանցման ավելացումըՇաքին պետք է ներառել սահմանամերձ բնակավայրերի ցանկում․ ԱռաքելյանԻրանում մահապատժի են ենթարկել Սիավուշ ՋամշիդիինԹեմատիկ ուխտերթ․ Ուխտի Սուրբ ՊատարագԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունը«Աղոթքի նախաճա՞շ», թե՞ Հայաստանի հոգևոր անվտանգության ոչնչացման խրախճանք. ԶուրաբյանԳերմանիայի նախագահը հայտարարել է երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգի մասինԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է ուղարկում ավիակիրների ու 10 հազար ծովային հետևակայինիԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԲուրյաթիայում գնդակահարել են 331 արջի մարդկանց համար վտանգի մասին հաղորդումներից հետոԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներում․ «Սպուտնիկ Արմենիա»Խոշոր ավտովթար է տեղի ունեցել, վիրավոր կա«Սրբությունն ու ճշմարտությունը՝ անմահ են». Տեր ՄուշեՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄոլդովայի տարածքում երեք հրթիռ և երկու անօդաչու թռչող սարք է պայթելՊԵԿ աշխատակիցները պարգևատրվել ենԹբիլիսիում կբացվի «Երվանդ Քոչար. բազմաչափ հանճարը» բացառիկ ցուցահանդեսը«Մհերս գնաց, ու իմ թիկունքը բաց մնաց». Մհեր Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին, տուն «վերադարձել»... 56 օր անցԵրևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանի երկու քաղաքացու մեղադրանք է առաջադրվել Մանչեսթերում ահաբեկչություն նախապատրաստելու համարԳեղարքունիքի մի շարք համայնքներում երկար ժամանակ ջուր չի լինիՍաուդյան Արաբիան հութիների դեմ գործողություն է նախապատրաստումԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԳանձասարի դեպքում Ադրբեջանի գործելակերպը դիտարկելի է որպես մշակութային ժառանգության քաղաքական գործիքավորումԻ՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը
Շաքիում հայտնված ադրբեջшնgի զինծառայողի իրատեսական պատիժը 15-25 տարի ազատազրկումն է կամ ցմաh ազատազրկումը. իրավաբան
Մարզերում նորակառույց դպրոցական հաստատություններ աշակերտների տեղափոխման համար հատուկ ավտոբուսներ կգործարկվեն«Երեխան ամբողջ գիշեր չի քնում, ղժժում է, ահավոր վախեցած է». նոր մանրամասներ Շաքիի դեպքից
Սասուն Միքայելյանի սանիկին են բռնել. Hraparak
Տերյան փողոցում վթարվել է խողովակ, ջուրն արտահոսել է արտաքին մակերես, ընթանում են վթարի վերացման աշխատանքներ. «Վեոլիա Ջուր»
Հասարակություն

Այսօր Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրն է

Վիրուսային հեպատիտը հիմնականում լուռ է․ քրոնիկ վարակների դեպքում ախտանշաններն ի հայտ են գալիս միայն հիվանդությունը զարգանալուց հետո՝ ուշ փուլերում, այդ պատճառով առավել վտանգավոր են։ Սուր հեպատիտների դեպքում կարող է լինել բավականին արտահայտված կլինիկական պատկեր: Կան տարբեր տեսակի հեպատիտի վիրուսներ (Ա-ից Ե), սակայն հեպատիտ Բ-ն և Ց-ն ամենամտահոգիչն են և ամեն օր առաջացնում են վարակման շուրջ 8000 նոր դեպք, որոնք հիմնականում չեն հայտնաբերվում:

ՀՀ առողջապահության նախարարության հաղորդմամբ, աշխարհում տարեկան արձանագրվում է ավելի քան մեկ միլիոն մահ հեպատիտից և յուրաքանչյուր տասը վայրկյանը մեկ՝ նոր քրոնիկ վարակ: Ահա թե ինչու լյարդի առողջությունը գլխավորն է մարդու առողջության համար:

Հայաստանում 1999 թվականից ներդրվել են հեպատիտ Բ-ի դեմ կանխարգելիչ պատվաստումները։ Եթե մինչև պատվաստումների իրականացումը մեծահասակների և մինչև 14 տարեկան երեխաների շրջանում նկատվում էր հիվանդացության համաչափ նվազում, ապա պատվաստումների ներդրումից հետո, հատկապես մանկական բնակչության շրջանում, արձանագրվել է հիվանդացության կտրուկ նվազում` 140 անգամ:

2019 թվականից մինչև 14 տարեկան երեխաների շրջանում սուր հեպատիտ Բ-ի դեպք չի արձանագրվել, որը վիրուսային հեպատիտ Բ-ի կանխարգելման գործում պատվաստումների անհրաժեշտության, կարևորության և դրանց արդյունավետության վառ ապացույցն է:

Առողջապահության նախարարությունը վիրուսային հեպատիտների կանխարգելումը և դրանց դեմ պայքարն առավել համակարգված և արդյունավետ դարձնելու նպատակով ներդրել է «Հայաստանի Հանրապետությունում վիրուսային հեպատիտների կանխարգելման և վերահսկման 2023-2026 թվականների ծրագիրը», որի շրջանակներում, նախատեսվում է հեպատիտ Ց-ով տարեկան առնվազն 1000 պացիենտի բուժում։ Դրանից բացի, գյուղական և քաղաքային համայնքներում միգրանտների ու նրանց ընտանիքների անդամների շրջանում համայնքային ամբուլատորիաներում և շարժական բուժախտորոշիչ կլինիկաներում վիրուսային հեպատիտներ Բ-ի, Ց-ի վերաբերյալ պարբերական հետազոտություններ են իրականացվում` նպատակ ունենալով դրանց վաղ հայտնաբերումը և կանխարգելումը:

Քրոնիկ հեպատիտ Բ-ի և Ց-ի դեպքերը, ինչպես նաև հեպատիտ Բ-ի հակածնակիրները և հեպատիտ Ց-ի վիրուսի նկատմամբ հակամարմիններ ունեցող անձինք 2016 թվականից ներառվել են պաշտոնական պետական վիճակագրական հաշվետվական ձևերում: Վերը նշված ծրագրերի շրջանակներում իրականացված միջոցառումների արդյունքում Հայաստանում վերջին հինգ տարվա ընթացքում սուր հեպատիտ Բ-ի հիվանդացության ցուցանիշը նվազել է 12 անգամ, իսկ սուր Ց-ինը՝ 1,3 անգամ:

«Օրվա խորհրդով` անհրաժեշտ է համախմբվել՝ սովորելու, կրթելու և պաշտպանելու կանխարգելման, թեստավորման և բուժման հարցերը: Միասին մենք կարող ենք վերացնել հեպատիտը և ապահովել ավելի առողջ ապագա բոլորի համար: Խոսե՛ք ձեր բժշկի հետ՝ պարզելու՝ ինչպես պաշտպանվել հեպատիտից:

ՄԵՆՔ ՉԵՆՔ ՍՊԱՍՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՄԵՆՔ ՊԱՅՔԱՐՈՒՄ ԵՆՔ, ՈՐ ԴՐԱՆՔ ԻՐԱԿԱՆԱՆԱՆ»,- նշում են առողջապահության նախարարությունից։