Ուկրաինայի ինքնիշխանությունը գործնականում կորել է. Օրբան
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Kossuth ռադիոկայանի եթերում ասել է, որ Ուկրաինայի գոյությունը և Ուկրաինայի զինված ուժերի կենսունակությունը հիմնված են միայն արևմտյան երկրների փողերի վրա։
Նա նշել է, որ Ուկրաինայի ինքնիշխանությունը գործնականում կորել է։
«Այն երկիրը, որը չունի ֆինանսական եկամուտ, որը չի կարող աշխատանքով ապահովել իր քաղաքացիներին, առավել ևս պատերազմի ժամանակ ինքնաֆինանսավորել, ինքնիշխան չէ»,- իր դիրքորոշումը բացատրել է քաղաքական գործիչը։
Օրբանն ընդգծել է, որ պայքարելու համար երեք բան է պետք՝ փող, փող և փող։ Հունգարիայի վարչապետը նշել է, որ սպառազինության զարգացման հետ մեկտեղ ռազմական ծախսերն էլ ավելի են աճել։
«Հիմա միայն Արևմուտքի փողն է պահպանում Ուկրաինային»,- ամփոփել է նա։