Միացյալ Թագավորության պետք է Լաչինի միջանցքի արգելափակման հարցը շտապ բարձրացնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում. Լորդերի պալատի անդամ
Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Լորդերի պալատի անդամ լորդ Դեյվիդ Ալթոնը Twitter-ի իր էջում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Արցախի՝ անցած տարվա դեկտեմբերից շարունակվող ապօրինի շրջափակմանը՝ կոչ անելով հարցը բարձրացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում:
«Միջազգային Կարմիր Խաչը մտահոգություն է հայտնում, որ մարդասիրական օգնությունը չի հասնում Լեռնային Ղարաբաղի հայերին։ Այս հարցը պետք է Միացյալ Թագավորության կողմից շտապ բարձրացվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում»,-գրել է Ալթոնը: