Միրզոյանի օգնական Կոստանյանը դիվանագետներին տարել է Արցախի արգելափակված հատված` ցույց տալու համար, որ հողերն արդեն հանձնված են․ Ղազարյան (լուսանկարներ)
Տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«2019 թվականի հոկտեմբերի 1-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի օգնական Վահան Կոստանյանը Շուշիից նկար էր հրապարակել և գրել. «Բերել ենք հողերը հանձնելուց առաջ ցույց տանք վերջին անգամ»:
2023 թվականի հուլիսի 28-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյան տեղակալ Վահան Կոստանյանը ուղեկցում է Հայաստանում հավատարմագրված դիվանագետներին խմբին դեպի Արցախի արգելափակված հատված` ցույց տալու համար, որ հողերն արդեն հանձնված են։
Արարատ Միրզոյանն ու Վահան Կոստանյանը նույնն են, ուրիշ է, սակայն, իրականությունը։
Ցավալին այս ամենը հանդուրժող հայ հասարակությունն է»:

