Հայ և թուրք լրագրողները ծանոթանում են երկկողմ տնտեսական հարաբերությունների կարգավորման հեռանկարներիImID համակարգում 2026 թ. հոկտեմբերի 23-ին նկատվում են որոշակի դանդաղումներ. ՊԵԿԵրևանում «Hyundai» ավտոբուսը կnղաշրջվել է․ 11 վիրավnրները օտարերկրացիներ են«Սևան» ՔԿՀ բերված հեռուստացույցի միջից հայտնաբերվել են թաքցված բջջային հեռախոսներԹՐԻՓՓ նախագիծը հոկտեմբերի 27-ին կներկայացվի ԱԺ լիագումար նիստում ԼԳԲՏ համայնքն իր գործուն աջակցությունն է ցուցաբերում Աննա Հակոբյանի նախաձեռնությանը․ «Հրապարակ»Տեղումներ չեն լինի
COP17․ միլիոններ՝ հյուրասիրությանը, զրո երաշխիք՝ բնությանը
Փարիզի քաղաքապետարանի ներկայացուցիչներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիրՌուսաստանն ու Ուկրաինան կարող են պայմանավորվածության հասնել. ՊուտինՄԻՊ աշխատակազմում քննարկվել են հատուկ դպրոցների գործունեությանն առնչվող հարցերԽոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ պայքարում են վիրավորների կյանքի համարՀայաստանը փաստացի արդեն ինքնուրույն դուրս է եկել ՀԱՊԿ-ից. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՎթարների պատճառով մի քանի հասցեներում ջուր չի լինի«Սրբազան պայքարի» գործով դատավարությունը վերածվել է անվերջության պրոցեսի, որտեղ յուրաքանչյուր դատական նիստում իշխանության մի նոր փուչիկ է պայթում. Աբրահամյան
Ստեփան Ասատրյանին և Արամայիս Թախմազյանին կարգալույծ հռչակելու հարցը համարվել է եկեղեցու ներքին գործը և վարույթները կարճվել են
Արթիկում 10 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել. «Հրապարակ»Հայկ Սարգսյանի պահվածքը սկսել է տարօրինակ թվալ. «Իրավունք»ՔՊ-ական Հռիփսիմե Գրիգորյանն ԱԺ-ում ստանձնել էր Արարատ Միրզոյանի պաշտպանի դերը․ որն էր մոտիվացիան․ «Ժողովուրդ»Բերդի բնակիչները տուգանվել են 750 հազարական դրամով. «Հրապարակ»Ճնշում են բոլոր կողմերից. Փաշինյանը հանրաքվեի է նախապատրաստվում. «Հրապարակ» Վարդանյանին դատում են Ալիեւը և համայնքապետը. «Հրապարակ»
Դատարանները հաստատել են` Հայ Առաքելական Եկեղեցու ներքին կյանքը պաշտպանված է պետական միջամտությունից
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցով որոշումը կհրապարակվի ժամը 17:30-ինԱյսօր Երևանի 4 վարչական շրջաններում և 7 մարզերում մինչև ժամը 17:00-ը լույս չի լինի
Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց երկու ամիս ժամկետով
Մենք պատրաստ ենք արտահերթ ընտրությունների․ միա՛յն օրն ասեք
Տեսանյութում երևացող իրադարձությունները առնչություն չունեն ընտրակաշառք տալու հանցակազմի հետ
Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում. «Հրապարակ»․ Տիբեթում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով կան տասնյակ զոհեր և վիրավորներՍրբազանները «զադնի են» դրել. «Իրավունք»Հանձնարարական է իջեցվել․ «Հրապարակ»Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ «Ժողովուրդ»Եթե ուզում է գնալ արտահերթի, մենք ցանկացած զարգացման պատրաստ ենք. «Հրապարակ»Քիմին հիշել է, Հայաստանը՝ դեռ ոչ. «Իրավունք»ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ Վ. Վարդանյանը սպասվածից քիչ ձայներ է հավաքել․ «Ժողովուրդ»Ինչպես է Փաշինյանը ժրաջանորեն փայլեցնում իր կոշիկները (տեսանյութ)Հութիները հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր ՌիադինԱրևմուտքից գրանտ ստացողները սկսել են քննադատել․ «Հրապարակ»Ագարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՄաթևոսյանը կարևորել է COP17-ի ուղերձները միջազգային լսարանին հասցնելըՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԵրևանում քննարկվել են բնապահպանական վեճերի կանխարգելման և լուծման մեխանիզմներըԵԼ․ Արարատ-Արմենիան խոշոր հաշվով զիջեց ԱլկմարինԱմուլսարը գտնվում է ՀՀ-ի ջրերի սրտում, որոնք հայտնվելու են երկարաժամկետ աղտոտման վտանգի տակ․ ՀԲՃԿիպրոսի ոստիկանությունը սկսել է Ռոման Աբրամովիչի ֆինանսական գործարքների հետաքննությունըՊուտինը Դոնբասը Ռուսաստանի պատմական հողեր է անվանելՎարդան Ոսկանյան․ «Իրանական եթերում քննարկվել է Ադրբեջանի ենթակառուցվածքների թիրախավորումը»Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն ՍարգսյանՏիբեթում 7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Քաղաքականություն

Կոռնիձորում դիվանագետներին ներկայացվել է ԼՂ-ում խոցելի խմբերին աջակցելու հրատապությունը

Հայաստանում հավատարմագրված դիվանագետները, ՀՀ կառավարության ներկայացուցիչների ուղեկցությամբ, այսօր եղել են Կոռնիձորում, որտեղ արդեն 2-րդ օրն է, ինչ ադրբեջանական կողմը խոչընդոտում է Հայաստանից Լեռնային Ղարաբաղ մարդասիրական աջակցության տեղափոխմանը։ Դիվանագետներին և միջազգային կառույցների ներկայացուցիչներին Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար իրավիճակի ուրվագիծը ներկայացրել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը, Արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչ Աննա Կարապետյանը:

Խոսելով խոցելի խմբերի համար մարդասիրական աջակցության հրատապության մասին՝ Աննա ժամակոչյանը նշել է հումանիտար իրավիճակի ազդեցության հետևանքները՝ երեխաների, հղիների, տարեցների, հաշմանդամություն ունեցող անձանց կյանքի, առողջության և սոցիալական պաշտպանվածության վրա․ «Միայնակ տարեցների տնային խնամքի ծառայությունները խաթարված են, սոցիալական պաշտպանության հաստատությունները չեն կարողանում լիարժեք ապահովել այնտեղ բնակվող երեխաների ու ավագ սերնդի քաղաքացիների սնունդն ու կեցությունը: Ընդհանուր առմամբ մինչև 1 տարեկան ավելի քան 2 հազար երեխա գրեթե զրկված է մանկական սնունդից, այնինչ նրանց համար նախատեսված 12 տոննա կաթնախառնուրդն ու շիլաները ընդամենը մի քանի տասնյակ կիլոմետր հեռավորության վրա պատրաստ են տեղափոխման Լեռնային Ղարաբաղ: Այս փաստի հետ հաշտվելն անհնար է»,-դիվանագետների հետ հանդիպմանը նշել է Աննա Ժամակոչյանը։

Նախարարի տեղակալը մանրամասնել է ԼՂ գործընկերների կողմից բարձրացվող այլ ահազանգերի մասին ևս, որոնք պայմանավորված են գազամատակարարման, էլեկտրամատակարարման խաթարումների և վառելիքի սղության հետ։ Մասնավորապես՝ նշվում է, որ թեպետ ԼՂ-ն կազմակերպել է սայլակների և աջակցող այլ միջոցների գնման գործընթացներ, Լաչինի արգելափակված միջանցքի պատճառով անհնար է դարձել դրանք ԼՂ -ում բնակվող հաշմանդամություն ունեցող անձանց փոխանցելը։ Մեկ այլ խնդիր է կանխիկ թղթադրամների բացակայությունը: Չնայած նրան, որ կեսնաթոշակառուներին և նպաստառուներին փոխանցվում են իրենց հասանելիք սոցիալական տրանսֆերտները, բայց վերջիններս զրկված են դրա կանխիկ օգտագործման հնարավորությունից, ինչը լուրջ խնդիր է հատկապես գյուղական բնակավայրերում, որտեղ անկանխիկ սպառման հնարավորություններ չկան: Նախարարի տեղակալը ներկայացրել է նաև առկա ճգնաժամի հետևանքով արձանագրված ողբերգական միջադեպը. «Շաբաթներ առաջ Լաչինի միջանցքի արգելափակման և պարենի սղության անուղղակի զոհը դարձան ԼՂ 2 անմեղ երեխա։ 3 տարեկան Լեոն և 6 տարեկան Գիտան մահացան այն պատճառով, որ մայրն իրենց սննդի ձեռքբերման նպատակով ստիպված էր եղել գյուղում գտնվող տնից ոտքով գնալ Մարտակերտ՝ թողնելով իր մանկահասակ և կրտսեր տարիքի երեխաներին առանց ծնողական հսկողության։ Որևէ երկիր և միջազգային կազմակերպություն չի կարող անարձագանք թողնել այս ամենը՝ անգործությամբ նպաստելով հումանիտար ճգնաժամի բացասական հետևանքներին»: Հիշեցնենք, որ մինչ այս պահը Կոռնիձորում շարունակում է մնալ 19 բեռնատարերի շարասյուն, որոնցում գտնվում է շուրջ 360 տոննա հումանիտար բեռ, մասնավորապես՝ առաջին անհրաժեշտության 7 տեսակի պարենային ապրանքներ։ Այդ սնունդը նախատեսված է հասցեագրել արդեն ամիսներ շարունակ պարենի անհասանելիություն ունեցող ԼՂ 120 հազար բնակիչների կարիքներին։