Հայ և թուրք լրագրողները ծանոթանում են երկկողմ տնտեսական հարաբերությունների կարգավորման հեռանկարներիImID համակարգում 2026 թ. հոկտեմբերի 23-ին նկատվում են որոշակի դանդաղումներ. ՊԵԿԵրևանում «Hyundai» ավտոբուսը կnղաշրջվել է․ 11 վիրավnրները օտարերկրացիներ են«Սևան» ՔԿՀ բերված հեռուստացույցի միջից հայտնաբերվել են թաքցված բջջային հեռախոսներԹՐԻՓՓ նախագիծը հոկտեմբերի 27-ին կներկայացվի ԱԺ լիագումար նիստում ԼԳԲՏ համայնքն իր գործուն աջակցությունն է ցուցաբերում Աննա Հակոբյանի նախաձեռնությանը․ «Հրապարակ»Տեղումներ չեն լինի
COP17․ միլիոններ՝ հյուրասիրությանը, զրո երաշխիք՝ բնությանը
Փարիզի քաղաքապետարանի ներկայացուցիչներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիրՌուսաստանն ու Ուկրաինան կարող են պայմանավորվածության հասնել. ՊուտինՄԻՊ աշխատակազմում քննարկվել են հատուկ դպրոցների գործունեությանն առնչվող հարցերԽոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ պայքարում են վիրավորների կյանքի համարՀայաստանը փաստացի արդեն ինքնուրույն դուրս է եկել ՀԱՊԿ-ից. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՎթարների պատճառով մի քանի հասցեներում ջուր չի լինի«Սրբազան պայքարի» գործով դատավարությունը վերածվել է անվերջության պրոցեսի, որտեղ յուրաքանչյուր դատական նիստում իշխանության մի նոր փուչիկ է պայթում. Աբրահամյան
Ստեփան Ասատրյանին և Արամայիս Թախմազյանին կարգալույծ հռչակելու հարցը համարվել է եկեղեցու ներքին գործը և վարույթները կարճվել են
Արթիկում 10 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել. «Հրապարակ»Հայկ Սարգսյանի պահվածքը սկսել է տարօրինակ թվալ. «Իրավունք»ՔՊ-ական Հռիփսիմե Գրիգորյանն ԱԺ-ում ստանձնել էր Արարատ Միրզոյանի պաշտպանի դերը․ որն էր մոտիվացիան․ «Ժողովուրդ»Բերդի բնակիչները տուգանվել են 750 հազարական դրամով. «Հրապարակ»Ճնշում են բոլոր կողմերից. Փաշինյանը հանրաքվեի է նախապատրաստվում. «Հրապարակ» Վարդանյանին դատում են Ալիեւը և համայնքապետը. «Հրապարակ»
Դատարանները հաստատել են` Հայ Առաքելական Եկեղեցու ներքին կյանքը պաշտպանված է պետական միջամտությունից
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցով որոշումը կհրապարակվի ժամը 17:30-ինԱյսօր Երևանի 4 վարչական շրջաններում և 7 մարզերում մինչև ժամը 17:00-ը լույս չի լինի
Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց երկու ամիս ժամկետով
Մենք պատրաստ ենք արտահերթ ընտրությունների․ միա՛յն օրն ասեք
Տեսանյութում երևացող իրադարձությունները առնչություն չունեն ընտրակաշառք տալու հանցակազմի հետ
Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում. «Հրապարակ»․ Տիբեթում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով կան տասնյակ զոհեր և վիրավորներՍրբազանները «զադնի են» դրել. «Իրավունք»Հանձնարարական է իջեցվել․ «Հրապարակ»Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ «Ժողովուրդ»Եթե ուզում է գնալ արտահերթի, մենք ցանկացած զարգացման պատրաստ ենք. «Հրապարակ»Քիմին հիշել է, Հայաստանը՝ դեռ ոչ. «Իրավունք»ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ Վ. Վարդանյանը սպասվածից քիչ ձայներ է հավաքել․ «Ժողովուրդ»Ինչպես է Փաշինյանը ժրաջանորեն փայլեցնում իր կոշիկները (տեսանյութ)Հութիները հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր ՌիադինԱրևմուտքից գրանտ ստացողները սկսել են քննադատել․ «Հրապարակ»Ագարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՄաթևոսյանը կարևորել է COP17-ի ուղերձները միջազգային լսարանին հասցնելըՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԵրևանում քննարկվել են բնապահպանական վեճերի կանխարգելման և լուծման մեխանիզմներըԵԼ․ Արարատ-Արմենիան խոշոր հաշվով զիջեց ԱլկմարինԱմուլսարը գտնվում է ՀՀ-ի ջրերի սրտում, որոնք հայտնվելու են երկարաժամկետ աղտոտման վտանգի տակ․ ՀԲՃԿիպրոսի ոստիկանությունը սկսել է Ռոման Աբրամովիչի ֆինանսական գործարքների հետաքննությունըՊուտինը Դոնբասը Ռուսաստանի պատմական հողեր է անվանելՎարդան Ոսկանյան․ «Իրանական եթերում քննարկվել է Ադրբեջանի ենթակառուցվածքների թիրախավորումը»Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն ՍարգսյանՏիբեթում 7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Քաղաքականություն

ՀՀ կողմից ուղարկված բեռները ապացույցն են՝ Լաչինի միջանցքը բաց չէ․ ԱԳ փոխնախարար

Հուլիսի 28-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի ուղեկցությամբ Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կառույցների ներկայացուցիչները այցելել են Հակարիի կամրջի շրջակայք:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը Հայաստանում հավատարմագրված դիվանագետներին և միջազգային կառույցների ներկայացուցիչներին մանրամասն ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակը՝ արձանագրելով, որ Ադրբեջանը խոչընդոտում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար առաջին անհրաժեշտության հումանիտար աջակցության առաքումը ԼՂ:

Դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները ծանոթացել են Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի աշխատանքային խմբի որոշմամբ ԼՂ ուղարկված պարենային և բժշկական հրատապ հումանիտար աջակցության բեռների շուրջ ստեղծված իրավիճակին:

Հակարիի կամրջի շրջակայք այցից հետո ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը, ինչպես նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը Գորիսում հանդիպել են դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, մասնավորպաես, նշել է. «Իրական ճգնաժամը շարունակում է ահագնանալ Լեռնային Ղարաբաղում: Լեռնային Ղարաբաղի 120.000 բնակիչները դեկտեմբերի 12-ից սկսած արդեն ավելի քան 220 օր գտնվում են փաստացի շրջափակման մեջ: Եվ սա ուղեկցվում է հումանիտար լրջագույն խնդիրներով գետնի վրա: Արդեն մի քանի ամիս է, որ ԼՂ-ում խափանված է էլեկտրամատակարարումը և գազամատակարարումը, ինչը լրջագույն խնդիրներ է առաջացրել տեղում: Արդեն տևական ժամանակ է, որ Լեռնային Ղարաբաղում կա սննդի լրջագույն պակաս, դեղորայքի լրջագույն պակաս, բառացիորեն բոլոր իրավունքները, որ մարդիկ պետք է ունենան, այս պահին շարունակում են ոտնահարվել:

Դժվար է պատկերացնել, որ նման պարագայում միջազգային հանրությունը չի մեկտեղելու իր ջանքերը` մեկ ճակատով փորձելու լուծել հումանիտար ճգնաժամը ԼՂ-ում: Այս 7 ամիսները ցույց տվեցին, որ Ադրբեջանը ոչ միայն ականջալուր չէ միջազգային հանրության կոչերին` բացելու Լաչինի միջանցքը, այլև բացառիկ արհամարհանք է դրսևորում ՄԱԿ արդարադատության միջազգային դատարանի՝ փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի վճիռներին, համաձայն որի Ադրբեջանը պետք է ապահովի Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը: Ճիշտ այնպես, ինչպես նախատեսված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, որի տակ դրված է նաև Ադրբեջանի նախագահի ստորագրությունը:

ՀՀ կառավարության կողմից ուղարկված հումանիտար բեռներով լի բեռնատարները, որոնք դուք տեսաք քիչ առաջ, ուղղակի ապացույցն են նրա, որ Ադրբեջանի կողմից նախկինում հնչած հայատարությունները, թե Լաչինի միջանցքը բաց է, իրականության հետ որևէ աղերս չունեն: Վստահ եմ, դուք նաև ծանոթացել եք վերջին օրերի Ադրբեջանի ղեկավարության կողմից արվող հայտարարություններին, որոնք շատ դժվար կլինի կառուցողական համարել:

Ըստ էության, այն հայտարարությունները, որոնք հնչում են Ադրբեջանի իշխանությունների կողմից և այն գործողությունները, որոնք մենք տեսնում ենք, ցույց են տալիս, որ կա հստակ միտում ԼՂ-ում ապրող ժողովրդի համար՝ ստեղծել կյանքի հետ անհամատեղելի պայմաններ, ինչն էլ իր հերթին կբերի Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների: Կարծում եմ՝ սա 21-րդ դարում քաղաքակիրթ հանրության համար որևէ կերպ ընդունելի լինել չի կարող, և հույս ունեմ՝ այն ամենը, ինչ դուք տեսաք այսօր այստեղ հստակորեն կփոխանցեք ձեր մայրաքաղաքներ: Մենք ակնկալում ենք, որ բոլոր մայրաքաղաքները հանդես կգան համապատասխան հայտարարություններով և գործողություններով, ինչը թույլ կտա օր առաջ, ժամ առաջ ապաշրջափակել և բացել Լաչինի միջանցքը»։