Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-Նակալյան
Մամուլ

Ամեն ինչ՝ ձևական, ամեն ինչ՝ «նկարվելու համար»․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

«Նիկոլ Փաշինյանի կառավարության նիստերը «կինո» են: Կամ՝ «մեկ «դերասանի» թատրոն»: Շատերին նյարդայնացնում է հատկապես կառավարության նիստերի ժամանակ տիրող ուրախզվարթ, առոք-փառոք մթնոլորտն ու միջավայրը: Այնպես, որ կարելի է կարծել, թե դա ինչ-որ մի անհոգս, անպատերազմ ու անխնդիր երկրի հաջողակ կառավարության նիստ է, այլ ոչ թե՝ համատարած տապալումներ ու կորուստներ բերած իշխանության գործադիր մարմնի նիստ: Սա՝ ընդհանուր առմամբ: Մյուսը, ինչն ուշադրություն է գրավում Նիկոլ Փաշինյանի ու նրա կառավարության դեպքում, ցուցադրականությունն ու ձևականությունն են: Մշտական, ամենօրյա...

Դիտարկենք կոնկրետ դեպք: Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ասաց, որ զբոսնելիս հանդիպել է դեղձուտցի աշակերտների, նրանցից տեղեկացել դպրոցի վատ վիճակի մասին, ապա կարգադրել է իր համապատասխան նախարարներին, որ հարցը լուծեն: Հետո նա էլի է այցելել Դեղձուտ, ծանոթացել վիճակին, կառուցված մոդուլային դպրոցի վիճակին ու պայմաններին, հետո էլի տեղեկացել է, որ գույքի, կահավորանքի հարցը դեռ չի լուծվել, էլի դառը տպավորություն է ունեցել, ինչպես ինքը հայտարարեց: Հետո շրջանառվեց նաև տեսանյութ, որտեղ պատկերված է Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Դեղձուտի աշակերտների հետ: Ավելի ճիշտ՝ մի հատված այդ այցելությունից: Փաշինյանը լուսանկարվում էր աշակերտների հետ: Զուգահեռ այս ամենը ինչ-որ մեկն էլ նկարահանում էր:

Որ տեսանյութն էլ լինի՝ նախարարին հանձնարարական տալու պահն էլ վրադիր: Ու ոչ այնքան կառուցված մոդուլային դպրոցի վիճակին ու պայմաններին էր ծանոթանում, որքան կենտրոնացած էր այն բանի վրա, որ նկարը «լավ երևա», թե որ կողմից լուսանկարեն, որտեղ կանգնեն, լույսը որ կողմից է ընկնում, որ նկարն ավելի՛ «լավ երևա»:

Իսկական ռեժիսոր, որ նաև գլխավոր դերում է: Սա Նիկոլ Փաշինյանին բնութագրող լավագույն օրինակներից մեկն է. նրան ամենից շատ հետաքրքրում է ոչ թե խնդիրը կամ դրա լուծումը, այլ նկարվելը, փիառվելը: Կառավարության նիստում ասում էր, թե միլիարդները, որ հատկացնում են, երեխաների համար են հատկացնում: Բայց կարելի է վերաձևակերպել. Նիկոլ Փաշինյանն ինչ անում է... նկարվելու համար է անում: Ձև, էլի»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: