NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Մամուլ

Եթե բանը հասնի մարդկանց մահանալուն, լուծումներ կան, չեմ կարող բարձրաձայնել. Աղազարյան. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրել է.

«Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի և միջազգային կառույցների ներկայացուցիչները երեկ այցելեցին Կոռնիձոր՝ հումանիտար շարասյան հատված։ Երրորդ օրն է` պաշարված Արցախ հումանիտար բեռներ տեղափոխող «Սպայկայի» 19 մեծ մեքենա անշարժ կանգնած է Կոռնիձորում՝ հայկական անցակետի մոտ։ Հայաստանի կառավարության նախաձեռնությամբ՝ մարդասիրական օգնությունը պետք է Արցախ տեղափոխվեր ռուսական խաղաղապահ զորակազմի միջոցով, սակայն ռուսական կողմից դեռ պատասխան չկա։ Այս մասին երեկ լրագրողներին հայտնել է Կոռնիձոր մեկնած փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը: Ասել է նաև, որ  մեքենաները շարունակելու են մնալ այստեղ այնքան ժամանակ, ինչքան անհրաժեշտ է՝ չհստակեցնելով, թե ինչ այլ սցենար են մտածել. «Պիտի փորձենք մեզ հասու բոլոր քաղաքական միջոցներով ապահովել Լաչինի միջանցքի բացումը: Բեռնատարներն այս պահին շարունակելու են մնալ այստեղ»:

«Ունե՞ր իշխանությունը նախնական պայմանավորվածություն ռուս խաղաղապահների հետ, թե՞ որոշել է անակնկալի բերել նրանց»,- իշխանություններին ուղղված հռետորական հարցադրումով է հանդես գալիս ԲՀԿ-ական Արման Աբովյանը` շարունակելով, որ իշխանությունների ներկայացուցիչները հայտարարում են, թե ավելի վաղ Գորիսում 500 տոննա հումանիտար բեռներ են պահեստավորվել, որոնք հնարավոր չի եղել տեղափոխել: Հարց է ծագում` հիմա, չունենալով պայմանավորվածություն, ինչո՞ւ են նման որոշում կայացրել և ևս 400 տոննա բեռ տեղափոխել Կոռնիձոր։ «Ես հասկանում եմ՝ հնարավոր է նպատակն այն է, որ միջազգային հանրության ճնշումների ներքո փորձում են Ադրբեջանին ճնշել՝ բացելու միջանցքը: Այո, ընդունում եմ, որ հնարավոր է դա լինի աշխատող տարբերակ, բայց այստեղ չի՞ ստացվելու կիսատ-պռատ հայրենասեր լինել։ Որովհետև կա՛մ դու պետք է բեռներն անցակետ հասցնելուց հետո անցնես ճնշման այլ մեթոդների (չեմ ուզում փակագծեր բացել), կա՛մ սա ընկալվելու է կիսատ-պռատ հայրենասիրություն։ Որովհետև, եթե խնդիրն Ադրբեջանի վրա ճնշում գործադրելն է, դա չպետք է արվի մեկ օր, դա պետք է լինի հետևողական, իսկ եթե խնդիրը շոու անելն է, դա բոլորովին այլ հարց է»,- ասում է Աբովյանը։ 

Եթե միջազգային ճնշումը չաշխատի և իշխանություններն էլ ձեռքերը լվանան՝ ասելով, որ իրենք իրենց գործն արեցին, բայց որոշողն իրենք չեն, ապա դա, Աբովյանի խոսքով, ավելի ծանր հետևանքներ կթողնի Արցախի վրա։ Սրանով արցախցիներին ասելու են, որ այլ ելք չունեք, պետք է բանակցեք Ադրբեջանի հետ կամ առևտուր սկսեք Աղդամի ճանապարհով․ «Եթե վճռական են՝ օգնելու, եթե ՀՀ-ն պատասխանատու է հայերի համար, թող առաջ գնան ու հեքիաթներ չպատմեն, թե կռիվ կսկսվի: Դա ի՞նչ անհեթեթ պատճառաբանություն է, երբ մարդիկ սովից մահանում են Արցախում։ Բայց եկեք սպասենք, տեսնենք՝ իրավիճակն ինչ հանգուցալուծում է ստանալու, պաթոսախեղդ հայտարարություններից բացի ի՞նչ քայլեր է իշխանությունն անելու»։

«Չէ, կոշտ միջոցներն անթույլատրելի են»,- այս մտքերին հակադարձում է ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը․ «Եթե կոշտ միջոցների դիմենք, ռազմական գործողություններ կսկսվեն։ Մենք Ադրբեջանին և Թուրքիային այդպիսով լեգիտիմ հնարավորություն կտանք՝ իրականացնել պատերազմական գործողություններ։ Ես ոչ թե վախենում եմ` որպես պատգամավոր, քաղաքացի, այլ դա ճիշտ ձև չէ, մենք ճիշտ ձևն ենք ցույց տալիս ամբողջ աշխարհին, թե ինչ է մեր ուզածը, մենք խաղաղություն ենք ուզում, ճանաչում ենք մեր հարևանների տարածքային ամբողջականությունը, հետևաբար՝ անթույլատրելի է, որ ցանկացած ժողովուրդ կամ ժողովրդի մի հատված մատնվի սովամահության, առավել ևս՝ եթե այդ ժողովրդի մի հատվածը մեր ժողովրդի հատվածն է, ուրեմն մենք պետք է ամեն ինչ անենք։ Բայց այստեղ աշխարհի հարցն է, ոչ թե մեր»։

Բայց չէ՞ որ անցած ութ ամիսներին տեսանելի դարձավ, որ «աշխարհը» սահմանափակվում է կոչերով ու հերթապահ հայտարարություններով, եկել-հասել ենք նրան, որ Արցախում սովից մարդիկ են մահանում։ «Եթե աշխարհի անտարբերությունը շարունակվեց, իմ կարծիքով՝ պետք է դադարեցնել բանակցային գործընթացը կամ կասեցնել, սառեցնել, որովհետև եթե միջազգային մեր գործընկերներն ուզում են, որ խաղաղության պայմանագիր ստորագրվի, ապա պետք է գործուն քայլեր անեն»: Իսկ մինչ այդ` Արցախում արդեն մարդիկ մահանում են։ «Եթե բանը հասնի դրան, լուծումներ կան, որոնց մասին ես չեմ կարող բարձրաձայնել»,- ասում է Աղազարյանը»: