Էրդողանը խոստանում է աշխարհին զարմացնել թուրքական զենքով
Թուրքիան աշխարհին կներկայացնի ամենաառաջադեմ տեխնոլոգիաների կիրառմամբ ստեղծված պաշտպանական արդյունաբերության նորագույն արտադրանքները, որոնք նոր հորիզոններ կբացեն։
Թուրքիայի նախագահն ասել է, որ եթե 2002 թվականին պաշտպանական արդյունաբերության ոլորտում գործում էր ընդամենը 57 ընկերություն, ապա այսօր այդ թիվը 2500 է։
Թուրք առաջնորդը խոսել է նաև առաջին հայրենական KAAN մարտական ինքնաթիռի մասին՝ նշելով, որ այն երեք ամիս առաջ դուրս է եկել գործարանից և պատրաստ կլինի թռիչքի մինչև տարեվերջ։
«Թուրքիայի նպատակն է գալիք ժամանակահատվածում ամրապնդել պաշտպանական արդյունաբերության համակարգը՝ ավելացնելով արտահանումը»,- հավելել է Թուրքիայի ղեկավարը։