ԱՄՆ-ն ռազմական օգնություն կուղարկի Թայվանին
ԱՄՆ-ը 345 միլիոն դոլարի ռազմական օգնության փաթեթ է պատրաստում Թայվանին:
Այն կարող է ներառել 4 հետախուզական անօդաչու թռչող սարքեր, ինչպես նաև MANPADS, հրազեն և հրթիռներ։
AP-ին անանուն պաշտոնյան հայտնում է, որ ԱՄՆ զինվորականները մտադիր են նաև վերապատրաստել թայվանական զորքերին:
Չինաստանի կառավարությունը քննադատել է այդ քայլը: