ԱՀ ժողովրդի անվտանգությունը ձեր նման կառույցը չի երաշխավորում․ Պետնախարարը՝ ՄԱԿ գրասենյակի դիմաց
Այս պահին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Արցախյան գրասենյակի առաջ իրականացվում է հավաք, միջազգային մարդասիրական կառույցին արցախցիները իրենց դժգոհությունն են արտահայտում 68-ամյա Վագիֆ Խաչատրյանի՝ Ադրբեջանի կողմից առևնագման փաստով։
Բողոքի ակցիային մասնակցում է նաև ԱՀ պետնախարար Գուրգեն Ներսիսյանը, որը իր ելույթում նշել է․
«Արձանագրեք, հայտարարություն տվեք, որ Արցախի ժողովրդի անվտանգությունը որևէ մեկն այդ թվում նաև Ձեր նման կառույցն ի վիճակի չի երաշխավորել»։