Արցախի կողմից հետախուզվող 21-ամյա Հունանը հայտնաբերվեց Բագրատաշենի անցակետում
Հուլիսի 29-ին, ժամը 02.15-ին, Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել 21-ամյա Հունան Զ.-ն, որը 2022 թ. հունիսի 14-ից հետախուզվում էր Արցախի Հանրապետության քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի մեղադրաքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին` հայտնում է Ոստիկանությունը։