Մոսկվան պատրաստ է վերաիմաստավորել Հայաստանի հետ հարաբերություններըՄարգարայի անցակետով Լիբանան են ուղևորվել Հայաստանի հումանիտար օգնության բեռնատարներըՁեզանից բարոյականություն, պրոֆեսիոնալիզմ կամ պետականության արժեքներ ակնկալելն անիմաստ է․ պատգամավորԱռաջիկա օրերին հնարավոր է Ապարանի ջրամբարի լցվածություն ամբողջ ծավալովԱՄՆ-ը պատրաստ է ավելի կառուցողական հարաբերությունների Ռուսաստանի հետAFP․ Իրանամետ հաքերները հայտնել են ՀԴԲ դրոնները կոտրելու մասին և սպառնացել են գրոհել աշխարհի առաջնությունըԴատախազության բողոքը մերժվեց, խնձոր նետելու գործը փակվեցՆա գալիս է այնտեղ, որտեղից ամեն ինչ սկսվել է. «Փյունիկը»՝ Մխիթարյանի այցի մասինՔննարկվել են Թուրքիա-ԵՄ հարաբերություններըԱլեն Ղևոնդյանի նկատմամբ խափանման միջոցի հարցի քննությունը տեղի կունենա 19:30-ին․ փաստաբանՌԴ նախագահը շնորհավորել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդինԱՄԷ նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առթիվԻրան-ԱՄՆ հուշագիրը երբևէ այսքան մոտ չի եղել․ ԱրաղչիՀայկականությունը պղծել փորձողը դուրս է եկել հետընտրական որսի. ԳասպարյանԱյս ամենն այնքան է ուղեկցելու բոլորիս, քանի դեռ այս իշխանության ստեղծողը դիկտատուրա է կառուցում Հասնելու են բոլորիդ, էլի՞ լուռ եք մնալու․ Գեղամ Մանուկյանը՝ ԵՊՀ դասախոսներին և ուսանողներին Իրանական ԶԼՄ-ները հրապարակել են համաձայնագրի այնպիսի պայմաններ, որոնք չեն համաձայնեցվել․ Թրամփ Վերջին պարը. 9 լեգենդար ֆուտբոլիստներ, որոնց համար ԱԱ-2026-ը կարող է վերջինը լինել Դատարան է հանձնվել հանցավոր կազմակերպություն ստեղծելու համար մեղադրվող անձանց քրվարույթի նյութերը Նա կալանավորվել է անհստակ հիմքերով․ ԿԴՄ-ն համերաշխություն է հայտնում Արմեն Աշոտյանին «Էլի՞ լուռ եք մնալու». Գեղամ Մանուկյանը՝ ԵՊՀ դասախոսներին ու ուսանողներինՆախկինում դատապարտված անձը, ավտոտեխսպասարկման կայանից, հափշտակել է շուրջ 120 մլն դրամԿիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ է լինելուՓաշինյանին իշխանությունից հեռացնել պետք չէ, պետք է իշխանությունը հեռացնել Փաշինյանից. Քաղաքագետ«Միասնության թևեր»-ը ևս կդիմի ԿԸՀ՝ ԱԺ ընտրություններն անվավեր ճանաչելու և վերաքվեարկություն իրականացնելու պահանջովԽուդաթյանն այցելել է Երևան-Սևան ճանապարհի կայծակից փլուզված կամրջի հատված (տեսանյութ)Իոաննիսյանը հերթական անգամ «էքսպերտի» դիրքերից հիշատակում է, ավելին՝ հեգնում Ավինյանին. Քաղաքապետարանի արձագանքըՇատ եք վռազում, համբերեք. Սամվել ԿարապետյանՍեյրան Օհանյանին «բերման կենթարկեն» դատարանԿիրակի օրը հավաքվում ենք ԿԸՀ մոտ և տեր ենք կանգնում մեր իրավունքին. Արման Աբովյան (տեսանյութ)Ընտրությունների արդյունքները հայ ժողովրդի կողմից Ձեր ջանքերի նկատմամբ ունեցած բարձր վստահության գործնական հավաստումն են. Ուզբեկստանի նախագահը՝ ՓաշինյանինԲայց ես չէի նկատել. Սամվել Կարապետյանի ոտքի սարքը անջատվել է․ ի՞նչ է կատարվել տնային կալանքի ժամանակ (տեսանյութ)
Ադրբեջանում 6-7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել․ այն զգացվել է Տավուշի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում
Մեր իրավաբանական թիմը ակտիվ աշխատում է. Փաշինյանը հեռանալու է․ ԲՀԿ-ն ակցիա է իրականացնում (տեսանյութ)Թիվ 12/13 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվելԻշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի վերաբերյալ նախաձեռնվել է 2 քրեական վարույթ«Միքայելյանների ընտանեկան ֆերմա» ընկերության պանրի արտադրամասում արտադրվում է վտանգավոր սննդամթերք. ՍԱՏՄ
Ձերբակալվել է քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել պետական, քաղաքական գործիչ Անդրանիկ Մարգարյանի հիշատակինՉստացված Վան Գոգ Վահագն Հովակիմյա՛ն, բավակա՛ն է նկարչության պատվերներ ընդունես, անտաղանդ ես․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Մեծ Բրիտանիայում նոր պաշտպանության նախարար է նշանակվելԵթե գտնենք, որ խորհրդարանով ավելի արագ կհեռացնենք Փաշինյանին՝ կգնանք խորհրդարան, եթե գտնենք, որ կարող ենք հեռացնել փողոցային պայքարով՝ կհեռացնենք փողոցային պայքարով. Սամվել ԿարապետյանԵս մեղադրյալի կարգավիճակ չունեմ. չգիտեմ՝ ինչ նիստի մասին է խոսքը, եղե՞լ եմ, թե՞ ոչ. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)Գիշերը Դավթաշենում այրվել է ռուսական համարանիշներով «Mercedes G»-ն. տերը վստահ է, որ հրկիզել ենԵս ավելի էժան առաջարկ ունեմ. գնդակահարել ավտոմոբիլիստներին․ Դանիել Իոաննիսյանը հեգնել է Տիգրան Ավինյանին
Որոշ շրջանակներ փորձել են կասկածի տակ դնել ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության գործունեությունը. հայտարարություն
Այս ամենն անողը ուղղակի ընդունակ չէ չկեղծելու,դա իր համար նույնքան օրգանիկ է, որքան ստելը․ պատգամավոր
Այն մարդիկ, ովքեր մանիպուլացնում են իմ խոսքը կա՛մ չեն ըմբռնել կոնտեքստը, կա՛մ ապուշ են․ Սերժ Սարգսյան
Կոչ ենք անում սպասել հունիսի 14-ի քվեարկության արդյունքների վերջնական ամփոփմանը. ԿԸՀԲՀԿ-ի հավաքը՝ ԿԸՀ-ի դիմաց․ արդեն սևբերետավորներ են բերվել (ուղիղ)
Մամուլ

Ռուբեն Վարդազարյանին հարցաքննել են. ինչ է նա ասել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը Հակակոռուպցիոն կոմիտե է հրավիրվել՝ հարցաքննության։ Նրա հարցաքննությունը տևել է 10 րոպե, որի ընթացքում նա ասել է՝ ինչ ցուցմունք տվել է նախկինում, պնդում է, ապա հեռացել է կոմիտեից։

Հիշեցնենք, որ 2022թ. հունիսի 20-ին Ռուբեն Վարդազարյանը հրավիրած ասուլիսում աղմկահարույց ձայնագրություն էր հրապարակել, որով հիմնավորվում էր, որ ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը փորձել է պարտադրել Վարդազարյանին հրաժարական տալ։ Աղմկոտ զրույց-պահանջը տեղի էր ունեցել ընթրիքի սեղանի շուրջ, որին ներկա են եղել ոչ միայն Վարդազարյանն ու Ջհանգիրյանը, այլ նաև ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանը։

Հրապարակված ձայնագրությունից հետևում էր, որ Վարդազարյանին վարչապետի անունից առաջարկվել է հրաժարական տալ, իսկ Ջհանգիրյանն էլ ստանձնել է միջնորդի դեր՝ երաշխավորելով, որ նրա նկատմամբ հետապնդումներ չեն իրականացվի, եթե հրաժարական ներկայացնի։ Ջհանգիրյանը Հանրայինի եթերում անձամբ խոստովանել է, որ բանակցություններ իսկապես վարել է Վարդազարյանի հետ՝ հրաժարական տալուն տրամադրելու համար։

Ավելին՝ հայտարարել է, որ ԲԴԽ նախագահին հրաժարական պարտադրելն այնքան էլ հեշտ գործ չէ, ու ինքը հոգեբանական հնարքներ է կիրառել, «կուտ տվել»։ Աղմկահարույց ձայնագրությունից և առավել անհասկանալի հարցազրույցից օրեր անց հայտարարվեց, թե Գագիկ Ջհանգիրյանն ունի առողջական խնդիրներ և ենթարկվել է վիրահատության։

Ակնառու էր, որ Ջհանգիրյանը այդ խայտառակ ձայնագրությունից հետո առողջական խնդիրների քողի ներքո պատրաստվում էր հրաժարական տալ: Եվ, ահա, հուլիսի 1-ին արդեն պաշտոնապես հաստատվեց Ջհանգիրյանի հրաժարականը: ՀՀ քննչական կոմիտեում նշված ձայնագրության կապակցությամբ նախապատրաստված նյութերով նախաձեռնվել էր քրեական վարույթ, որը դեկտեմբերին կարճվել էր՝ հանցանքի բացակայության հիմքով։ ՔԿ-ում վկայի կարգավիճակով վարույթի շրջանակներում հարցաքննվել են նաև ԲԴԽ արդեն նախկին անդամներ Ստեփան Միքայելյանը, Սերգեյ Չիչոյանը և ԲԴԽ անդամ Վիգեն Քոչարյանը:

Ընդ որում` վերջին երկուսի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու որոշում էր կայացվել: Նշված որոշման դեմ Վարդազարյանը բողոք էր ներկայացրել, սակայն մինչ բողոքը կստացվեր, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանը սեփական նախաձեռնությամբ վերացրել էր քննիչի որոշումը՝ ըստ քննչական ենթակայության գործը Հակակոռուպցիոն կոմիտե ուղարկելու որոշում կայացնելով։ Միևնույն ժամանակ դատախազն արձանագրել է, որ նախաքննության ավարտ հայտարարելուց հետո ժամկետները չեն պահպանվել, քանի որ ավարտ հայտարարելու մասին տեղեկացնելուց հետո քննիչը ժամանակ չի տրամադրել բողոքարկման համար:

Վարույթը Հակակոռուպցիոն կոմիտե տեղափոխվելուց հետո փաստացի սառեցված վիճակում պահվել է երեք ամիս, ապա՝ կարճվել՝ հանցանքի բացակայության հիմքով։ Գործի վարույթը կարճելու որոշումը դատական կարգով վիճարկվել է։ Արդյունքում Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Մերի Մոսինյանի նախագահությամբ, բավարարել է Վարդազարյանի ներկայացուցիչների բողոքը՝ վերացնելով գործի վարույթը կարճելու որոշումը։ Դատական ակտը չի վիճարկվել ո՛չ դատախազության, ո՛չ քննիչի կողմից, ըստ այդմ՝ դատական ակտն օրինական ուժի մեջ է մտել։ Այժմ վարույթը վերսկսվել է»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում: