Երբ բացվի Աղդամի ճանապարհը, 24 ժամվա ընթացքում կբացվի նաև Լաչինը. Հաջիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խորհրդական Հիքմեթ Հաջիևը հարցազրույց է տվել BBC-ին անդրադառնելով Լաչինի ճանապարհի արգելափակմանն ու Աղդամ-Ասկերան ճանապարհի գործարկմանը։ Ըստ Հաջիևի՝ Աղդամով ճանապարհի բացումից հետո 24 ժամվա ընթացքում կբացվի նաև Լաչինի ճանապարհը։
«Որքան շատ ճանապարհներ, այնքան լավ բոլորի համար»,- հավելել է Հաջիևը՝ հավելելով, որ ղարաբաղի հայերին առաջարկվում են նույն լեզվական, մշակութային, կրոնական, այդ թվում՝տեղական կառավարման իրավունքներմ ինչպես Ադրբեջանի մնացած քաղաքացիներին։