Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհի բացումից հետո Լաչին-Ստեփանակերտ ճանապարհը կարող է շահագործվել. Ալիևն ու Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Ըստ ադրբեջանական կողմի՝ հեռախոսազրույցը տեղի է ունեցել ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ։
Ադրբեջանի նախագահի կայքը հայտնում է, որ Մակրոնն ու Ալիևը քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը, ինչպես նաև Աղդամ-Ստեփանակերտ և Լաչին-Ստեփանակերտ ճանապարհների բացման հարցը։
«Իլհամ Ալիևը նշել է, որ Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհի բացումից հետո Լաչին-Ստեփանակերտ ճանապարհը կարող է շահագործվել Ադրբեջանի մաքսային և սահմանային ռեժիմի կանոնների պահպանմամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։